Կրուտիտի չեմպիոնը. Փաշինյանին մարտահրավեր է նետված

Ազգային ժողովի նախագահների տեղակալներ Ռուբեն Ռուբինյանի եւ Հակոբ Արշակյանի թեկնածությունների քննարկման ընթացքը ջրի երես դուրս բերեց այս իշխանության ինպոտենտ դեմքը: Խորհրդարանի ամբիոններից եւ այլ տեղերից ընդդիմախոսների վրա հոխորտացող իշխանականները պետության անվտանգության, սահմանների մասին պատգամավորների հարցերից հետո երազում էին մկան ծակը հազար թումանով առնել, կամ էլ այնպիսի անհեթեթություններ էին բարբաջում, որ հարց տվողի կարեկցանքին էին անգամ արժանանում:

Ասենք, Ռուբեն Ռուբինյանը մի այնպիսի շիլաշփոթ սարքեց, որ երեւի թե ինքն էլ չհասկացավ՝ ինչ էր ուզածը, որն էր ասելիքը. «Ադրբեջանը չի կարող ցանկացած պահի մտնել Հայաստանի տարածք, և դա ապացուցվել է մեկ շաբաթ առաջ Գեղարքունիքի մարզում տեղի ունեցածով, երբ մեր Զինված ուժերը փայլուն կերպով դիմակայեցին հարձակմանը: Իսկ ինչ վերաբերում է Սև լճի, Գեղարքունիքի և մյուս հատվածներին, ապա ադրբեջանական զորամիավորումներն այդտեղ գտնվում են ապօրինի և պետք է այնտեղից դուրս գան»:
Համաձայնեք, որ իսկական իշխանականը պետք է այսպես տաղանդավոր լինի, որ կարողանա մի նախադասության մեջ սկզբում մի բան ասի, վերջում՝ ասածը հերքի կամ հակառակը:
Ասի՝ «Ադրբեջանը չի կարող ցանկացած պահի մտնել Հայաստանի տարածք, և դա ապացուցվել է», հետո ասի՝ «ադրբեջանական զորամիավորումները Սև լճի, Գեղարքունիքի և մյուս հատվածներում գտնվում են ապօրինի»:
Ռուբինյանը ըստ էության կրուտիտի ռեկորդ սահմանեց՝ գերազանցելով անգամ Նիկոլ Փաշինյանին, որն այս ոլորտի կքնահայրն է:
«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում ՔՊ-ից առաջադրված մեկ այլ թեկնածու Հակոբ Արշակյանին էլ հիշեցրեց Սոթքից Խոզնավար հատվածում ադրբեջանական առաջխաղացման մասին, շեշտեց, որ պատերազմից յոթ ամիս անց 100 կմ-ոց հատվածում անհրաժեշտ դիրքային ենթակառուցվածքներ չենք ունեցել․ «Ձեր թիմակիցներն ասացին, թե դա պայմանավորված էր աշխարհագրական դիրքով, ձմեռային պայմաններով։ Տրամաբանական չէ։ Ծանր հանցագործություն է եղել՝ ՀՀ սուվերեն տարածքի մեծ հատվածներ զավթել են ադրբեջանցիները, սակայն որեւէ մեկը քաղաքական-իրավական պատասխանատվության չի ենթարկվել։ Ձեր դիրքորոշումը»: Հակոբ Արշակյանը պատասխանեց․ «Տպավորություն է, որ ինչքան խնդիր կա՝ իշխող քաղաքական ուժինն է, իսկ հաջողությունների մասին չենք խոսում։ Ես սա չեմ ասում պատասխանատվությունից խուսափելու համար։ ՀՀ պետական սահմանը բոլորիս սահմանն է։ ՀՀ բանակը բոլորի բանակն է։ Եթե որեւէ տեղ որեւէ պատճառով ուշացմամբ է դիրք տեղադրվել, պարզաբանումները տրվել են։ Գնահատվել է նաեւ Ադրբեջանի քաղաքականությունը»։ Արշակյանը հորդորեց նուրբ հարցերի մասին խոսելիս թվեր ու գնահատականներ չհնչեցնել։
Տիգրան Աբրահամյանը հակադարձեց, որ պատասխանատվությունն իշխանությանն է, իսկ Ադրբեջանն առանց հետախուզության՝ առաջխաղացում չէր անի։ Հակոբ Արշակյանն ասաց՝ ավելացնելու բան չունի։ Մենք նույնպես ավելացնելու բան չունենք, քանզի իշխանականները լավագույնս ցուցադրեցին իրենց թշվառությունը, իսկ մնացյալ հոխորտանքները, մեծ-մեծ բրդելը լոկ ինքնապաշտպանական բնազդի հետեւանք են:

Անի Սահակյան

դիտվել է 3549 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am