Արցախին կարգավիճակ տալ ուզում էր անգամ Գորբաչովը. 30 տարի՝ «ճիշտ կլիներ, բայց չստացվեց»

Խորհրդային միության վերջին ղեկավար Միխաիլ Գորբաչովը երեկ «Ռուսաստանը գլոբալ քաղաքականության» մեջ ամսագրում «պեռեստրոյկային» նվիրված ծավալուն հոդվածում անդրադարձել է նաև ղարաբաղյան հակամարտությանը և արել հայտարարություն, որը հակասում Լեռնային Ղարաբաղի մասին նախկինում արած իր հայտարարություններին։

«Ղարաբաղյան հակամարտության արմատները հին են, պարզ լուծում այն ժամանակ խնդիրը չուներ և հիմա չունի, թեև ինձ փորձում էին համոզել, որ խնդիրը կարելի է կարգավորել սահմանների վերաձևման ճանապարհով։ Երկրի ղեկավարությունում եղել է միասնական կարծիք. դա անթույլատրելի է։ Ես կարծում էի, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ պայմանավորվածության հասնելը հայերի և ադրբեջանցիների գործն է, իսկ միութենական կենտրոնի դերը՝ օգնել նրանց իրավիճակի կարգավորման, մասնավորապես, տնտեսական խնդիրների լուծման գործում։ Վստահ եմ, որ դա ճիշտ գիծ էր», - ըստ «Ազատության», հոդվածում գրել է Գորբաչովը։

Նախկինում նա հայտարարում էր, թե ափսոսում է, որ սովետական կայսրության վերջին տարիներին, երբ ինքը երկրի ղեկավարն էր և սկսվել էր ղարաբաղյան շարժումը, երկրի ղեկավարությունը չի ճանաչել ղարաբաղցիների իրավունքը և կարգավիճակ չի տվել Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզին։ Նման հայտարարություն Գորբաչովն արել էր, մասնավորապես, «Ազատությանը» տված հարցազրույցում 2010 թվականի մարտին:

«Ինձ թվում է՝ պետք էր աջակցել Լեռնային Ղարաբաղին, կարգավիճակ տալ։ Պետք էր աջակցել նաև տնտեսապես, պետք էր այնպես անել, որ մարդիկ կարողանային հանգիստ կապ ունենալ Երևանի հետ», - «Ազատությանը» 2010 թվականին տված հարցազրույցում ասել էր Սովետական Միության վերջին ղեկավարը։ Գորբաչովը տասը տարի առաջ պատասխանելով ռադիոկայանի հարցին ասել էր նաև, որ առաջարկում էր Ղարաբաղին տալ հանրապետության կարգավիճակ, հավելելով, թե Ադրբեջանի այն ժամանակվա ղեկավար Վեզիրովը ուզում էր համաձայնվել, բայց հետո չստացվեց։ Այդ նույն օրը, 2010 թվականի մարտի 5-ին Միխաիլ Գորբաչովը ասել էր, թե 80-ականներին գուցե հնարավոր լիներ ղարաբաղյան խնդիրը կարգավորել, իսկ այսօր հնարավոր չէ պատկերացնել, որ Ղարաբաղը նորից լինի Ադրբեջանի կազմում։

Գորբաչովը երեկվա հոդվածում պնդում է, թե ԽՍՀՄ-ը փլուզվել է 1991 թվականի օգոստոսին պետական հեղաշրջման փորձի և Բելովեժյան համաձայնագրի պատճառով: Նա գրում է, թե Ռուսաստանի, Ուկրաինայի և Բելառուսի ղեկավարները ստորագրել են 1991 թվականի դեկտեմբերի 8-ին Բելովեժյան համաձայնագիրը, որը վերջ դրեց Սովետական Միությանը՝ հակառակ ժողովրդի կամքի, որն արտահայտված էր 1991 թվականի մարտի 17-ի հանրաքվեում, եզրափակել է Սովետական Միության առաջին ու վերջին նախագահը, ում ռուսաստանցիների մի զգալի մասը համարում է դավաճան, որ տապալեց Սովետական Միությունը։

Այս մոտեցումը՝ Լեռնային Ղարաբաղին կարգավիճակ է պետք՝ 30 տարի Ռուսաստանը, փաստորեն, մնայուն մնացել է, սակայն՝ խանգարող հանգամանքները խոչընդոտել են ու շարունակել են խոչընդոտել:

Իսկ ո՞րն է պատճառը, որ Ռուսաստանը, ունենալով Հայաստանի ու Ադրբեջանի հետ սերտ հարաբերություններ, իր դիրքորոշումը կարծր չի կարողանում պահել... Այս հարցի պատասխանը փնտրելիս կարելի է ամբողջ վերլուծություն ներկայացնել՝ բերելով Ադրբեջանի հետ Մոսկվայի խորացող հարաբերությունները:

Սակայն, անկախ բոլոր հանգամանքներից՝ պատճառը քաղաքական կամքի բացակայությունն է, որը ՌԴ բոլոր ղեկավարների մոտ, փաստորեն գերակայել է:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3124 անգամ
Լրահոս
Վրեքդ խոսակցությու՞ն ա էկել, ի՞նչ ա էղել․ սուտը դուք եք ասում. Վարդանյանը՝ ՔՊ-ին (video) Ստորացվածի անբարոյականություն է․ Աղվան Վարդանյանի սուր խոսքն՝ ուղղված ՔՊ-ին (video) Այսօր տեղի կունենա սարսափելին, որը հավասար է 37-ին Վաղարշապատում խեղդամահ անելուն․ Գեղամ Մանուկյան (video) Այս օրը պատմության մեջ կարձանագրվի որպես ամոթի ու դավաճանության օր․ ՌԴ և Նոր Նախիջևանի հայոց թեմ Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին վերջ տալ ՀԱԵ-ի նկատմամբ թշնամական գործողություններին Ղահրամանյան․ «Այսօր ամոթի օր է, Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին» Լռե՛ք․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց կուսակրոնության մասնագետ Արթուր Հովհաննիսյանի ելույթին (video) Դատախազությունը հայց է ներկայացրել Արմեն Աշոտյանի դեմ ԱԳՆ–ի միջոցով հանդիպում կկազմակերպվի Ռուբեն Վարդանյանի կնոջ հետ. NEWS.am Պարեկները ուժեղացված ծառայություն են իրականացրել. հայտնաբերվել է մոտոցիկլետների շահագործման խախտում Դուք մի անգամ դատվել եք․ Ղազինյանը՝ ՔՊ–ականին (video) Ծովազարդ բնակավայրի բնակիչը հայտնաբերել է իրեն պատկանող 10 գլուխ գառներին հոշոտված ՔԿ-ն Աննա Հակոբյանի հայտարարության հետքերով Փաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Թրամփը «ծննդաբերության նպատակով տուրիզմն» արգելող հրամանագիր է ստորագրել Ի՞նչ ունեցվածք են հայտարարագրել Արարատ Միրզոյանն ու իր կինը ՀԲԸՄ-ն կոչ է անում կասեցնել քրեական վարույթը, որը հակասում է մեր պատմական ավանդույթներին Դե լսե՛ք՝ ժողովուրդը ձեր մասին մեզ ինչ է ասում, գիտե՞ք՝ ինչ են պահանջում մեզնից ձեզ համար. Խամոյան (video) Այսօր՝ ժամը 15:00-ից, «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները կլքեն ԱԺ-ն Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների հարձակման հետևանքով 11 քաղաքացիական անձի վիրավորվելու մասին #ՈՒՂԻՂ․ «Միշուստինը Փաշինյանին զգուշացրել է․․․ հայ ժողովրդին խաբում են ու․․․»․ Հայկ Այվազյան (video) Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը կոչ է անում հարգել Սահմանադրությամբ երաշխավորված ՀԱԵ ինքնավարությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am