Նիկոլ Փաշինյանի անհետաձգելի քայլը՝ կպչուն ժապավեն Աննա Հակոբյանի բերանի համար

Դուք ձեր հերոսության, բայց միեւնույն ժամանակ մե՛ր վախի եւ թուլամորթության, մե՛ր հավատի սասանման, մե՛ր հաստատակամության կորստի հավերժ խորհրդանիշը դարձաք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Աննա Հակոբյանը՝ կցելով լուսանկար Եռաբլուրից:

«Մենք ձեզ հզոր, արդար, ծաղկուն Հայրենիք ենք պարտք։
Դուք ձեր հերոսության, բայց միեւնույն ժամանակ մե՛ր վախի եւ թուլամորթության, մե՛ր հավատի սասանման, մե՛ր հաստատակամության կորստի հավերժ խորհրդանիշը դարձաք։
Մենք թշնամուն զիջեցինք նախ մեր հոգին, ապա արժանապատվությունը, ապա մեր երջանիկ ընտանիքները եւ վերջապես Հայրենիքը։ Ու կորցրեցինք ձեզ, կորցրեցինք իրար։
Մենք ձեզ հզոր, արդար, ծաղկուն Հայրենիք ենք պարտք, եւ անիծված լինենք հավիտյանս, եթե այդ պարտքը շատ արագ չհատուցենք։
Սիրում եմ ձեզ ձեր մայրերի չափ, հպարտ եմ ձեզանով ձեր մայրերի չափ, կարոտում եմ ձեզ ձեր մայրերի չափ, ուզում եմ ձեզ մոտ գամ՝ ձեր մայրերի չափ։
Բայց պարտք ունենք ձեր առաջ, այն մարելուց հետո միայն կհանդիպենք»,- գրել է նա:

Այո, այո, այս տողերի հեղինակը 44-օրյա պատերազմը տանուլ տված իբր գերագույն հրամանատար Նիկոլ Փաշինյանի տիկնոջ, նույն իր՝ բունկերի թագուհի Էրատոյի խոսքերն են:
Ում ամուսնու կողմից սանձազերծած և պատերազմը դադարեցնելու վերաբերյալ բոլոր առաջարկները միտումնավոր մերժելու հետեւանքը մարդկային, տարածքային, նյութական և բարոյական մեծ կորուստներն էին, որն ունեցանք: Պարզվում է՝ տիկին
Էրատոն սա հասկացել է պատերազմից 8 ամիս անց, այլ ոչ թե բունկերում, որտեղ պետք է չգտնվեր, բայց, ըստ նրա ամուսնու, բարոյական աջակցություն էր ցուցաբերում գեներալներին և առաջին իսկ օրվանից տեղյակ է եղել մեր վիճակի մասին, բայց մատը մատին չի տվել, որ պատերազմն օր առաջ կանգնի,որ մեր զինվորները չզոհվեն ու մենք էլ հայրենիք չկորցնենք:

Տեսնես՝ ում մեղքով է, որ Եռաբլուրը դարձավ անծայրածիր, ով էր իրեն կարգել պատերազմի աստվածուհի եւ ռազմական բունկերից դուրս չէր գալիս՝ հրահանգավորելով զինվորականներին՝ ինչպես կռվել, ինչպես հանձնել հայրենիքը: Դեռ ավելին, բարոյական աջակցության տիրուհու մասին պատմում են, թե ինչ սառնասրտությամբ է հետեւել մարտերը, նայել՝ ինչպես են երիտասարդ կյանքեր զոհվում, բայց անգամ դա չի ազդել չարիքի ընտանիքի վրա, որ ժամանակին կանգնեցնեն պատերազմը, պահանջվող օգնությունը ցուցաբերեն ռազմի դաշտում, պատերազմը միտումնավոր չհասնեն մի կետի, որպեսզի Շուշին ու Ստեփանակերտն էլ հանձնեն: Հիմա այս անսիրտ ու անհոգի տիկինը եկել ու հերոսների առջեւ պարտքերից է խոսում: Գնացեք որդեկորույս մայրերի մոտ, նաեւ նրանց, որ մինչ օրս օրուգիշեր իրենց զավակների մարմիններն են փնտրում և ասեք նրանց, որ դուք եք նրանց զավակների կորստի պատճառը, ու կտեսնեք, նրանք սպասո՞ւմ են ձեր պարտքերի վերադարձին, թե ոչ:
Հարցրեք նրանց՝ հավատում են արդյոք, որ ձեր մոլագար ամուսինն ի վիճակի լավ բան անելու, ինչ-որ բան փոխելու: Դուք նրանց կյանք ենք պարտք՝ ծաղկուն, խոստումնալից ճակատագրեր, որոնք խեղեցիք հանուն ոչնչի: Ու ճիշտ կլինի ձեր ցինիզմը այլ հարցերում դրսեւորեք, ասենք խրախճանքերի վայրերից կիսամերկ լուսանկարներ հրապարակելով, մանավանդ, որ դա ձեզ մոտ լավ է ստացվում, հակառակ դեպքում ձեր ամուսնուն պետք է խնդրել կպչուն ժապավենով փակի ձեր անամոթ բերանը եւ այդկերպ զսպի զվարճանալու ձեր անդիմադրելի ցանկությունը:

Անի Սահակյան

դիտվել է 7350 անգամ
Լրահոս
Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am