Նիկոլ Փաշինյանն ահաբեկված է. երբ սեփական ստվերից են սարսափում

Նիկոլ Փաշինյանի իշխանության յուրաքանչյուր օրը դաժան փորձություն է եղել լրագրողներիս համար: Մամուլն այսօր ազատ է, քան երբեւէ գոռացող վարչապետը, լինելով նախկին խմբագիր ոչնչի առջեւ կանգ չի առել լրատվամիջոցների գործունեությունը խոչընդոտելու, դժվարություններ ստեղծելու եւ այլ անհարմարություններ պատճառելու որոշումներ ընդունելուց՝ լրատվամիջոցներին թիրախավորելուց սկսած, օրենսդրական նախագծերի ընդունմամբ, համավարակի եւ պատերազմի շրջանում խիստ սահմանափակումեր կիրառելուց վերջացած:

Հայաստանի 8-րդ գումարման խորհրդարանն իր աշխատանքները մեկնարկեց լրագրողների համար աննախադեպ սահմանափակումներով: Խորհրդարանի ամբողջ շենքում ԱԱԾ պետական պահպանության աշխատակիցներ էին, որոնք խումբ-խումբ իրենց վերահսկողության տակ էին վերցրել խորհրդարանի միջանցքները, որ լրագրողների տեղաշարժը սահմանափակեն, թույլ չտան անցնել խորհրդարանի այն հատվածներով, որտեղ տեղակայված են թե իշխանության, թե ընդդիմության աշխատասենյակները: Իսկ թե ով է հատուկ ծառայության աշխատակիցներին հրահանգավորել, իշխանական պատգամավորները պատասխաններ չունեն, իսկ հսկողություն իրականացնողները հղում էին անում ինչ-որ նոր կարգի, որը այսուհետ գործեու է խորհրդարանում: «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը մի քանի օր առաջ էր հարցում արել ԱԺ աշխատակազմին և այսօր պատասխան ստացել, որ կառույցում լրագրողների համար սահմանափակումներ չկան: Թե ինչու են սահմանափակում, իրեն հայտնի չէ: Հեղափոխությունից անմիջապես հետո Ազգային ժողովի դարպասները բացած հեղափոխական իշխանությունը կարճ ժամանակ անց ոչ միայն փակեց այդ դարպասները քաղաքացիների առաջ, այլև փակում է խորհրդարանը լրագրողների առջեւ, մի բան, որ իրեն թույլ չէր տալիս անգամ Սերժ Սարգսյանի իշխանությունը:

Նման սահմանափակումներ անգամ հոկտեմբերի 27-ից հետո ԱԺ-ում չեն կիրառվել։
Բանն այն է, որ իշխանությունը սարսափում է անգամ սեփական ստվերից, հակառակ պարագայում մոտ 700 հազար քվե ստացած իշխանությունները, որ գոռում են, թե ժողովուրդն իրենց հետ է, պետք է առավել քան ինքնացստահ լինեին, գլուխները բարձր, դուխները տեղը ու չվախենային որեւէ լրագրողի հետ առերեսումից: Մինչդեռ գող շան պես իշխանությունը տեսնում է իր գլխի ճարը, քանի որ իրական Հայաստանը տարբերվում է հունիսի 20-ին Փաշինյանի պատվերով եւ Մուկուչյանի կատարմամբ նկարված իրականությունից:

Անի Սահակյան

դիտվել է 2339 անգամ
Լրահոս
«Ժողովուրդ». Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը կասեցվել է «Հրապարակ»․ Քննիչը դիմել է դատարան՝ քննչականի պետի դեմ Անի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել «Հրապարակ». Ով է Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոսը «Հրապարակ». Ապարանում կգործարկե՞ն Գորիսի մոդելը «Հրապարակ»․ Առուշանյանի «բիզնեսը» մետաստազներ է տալիս Ավետ Կոնջորյանի շուրջ պատմությունը ՔՊ-ում նոր փուլ է մտնում. «Ժողովուրդ» Ոստիկանությունն ու ՏԿԵՆ էլ են խցանումների պատճառ. «Ժողովուրդ» На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am