Այլանդակության եւ բարոյականության պայքար

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանն ընտրվեց խորհրդարանի խոսնակ, ԱԺ 107 պատգամավորներից նրա օգտին քվեարկել է 71-ը:
Ընդդիմադիր թեկնածուներ Մխիթար Զաքարյանը և Արթուր Սարգսյանը քվե չստացան, քանի որ ընդդիմությունը չէր մասնակցել քվեարկությանը: Ալեն Սիմոնյանը Հայաստանի 14-րդ ԱԺ նախագահն է: Ընդդիմությունը իր այս պահվածքի համար եւս քննադատության արժանացավ՝ առաջադրեց թեկնածուներ, բայց բոյկոտեց նիստի այն հատվածը, երբ իշխանությունը ներկայացնում էր Սիմոնյանին, չմնաց դահլիճում, ոչ հարց, ոչ ելույթ հնչեց ընդդիմության կողմից, իսկ վերջում չմասնակցեցին քվեարկությանը: Ի սկզբանե ակնհայտ է, որ ընդդիմության կողմից կալանավորված ընկերների թեկնածություններն առաջադրելը այլ նպատակ էր հետապնդում՝ ուշադրություն հրավիրել խնդրին, հարցը բերել օրակարգ՝ միեւնույն ժամանակ հասկանալով, որ նրանց չեն ընտրելու այդ պաշտոնում: Ինչ վերաբերում է Սիմոնյանին անտեսելու, հարցեր չուղղելու դրվագին, ապա սա առավել քան տրամաբանական էր:
Ալեն Սիմոնյանի անցած ուղին եւ գործունեությունը հայտնի է բոլորին. անցած երեք տարում նա եղել է իշխանության այն բացառիկ նվիրյալներից մեկը, որը պատերազմից հետո անգամ անվերապահ կատարեց Փաշինյանին ծառայելու, ընդդիմությանը շշպռելու անպատվաբեր գործը, բայց մինչ խորհրդարանը նրան կընտրեր նախագահի պաշտոնում, համացանցում որոշ շրջանակներ թարմացրեցին 2017-ին նրա սկանդալային գրառման սքրիշոթերը՝ մարիխուաննայի օրինականացման, ԼԳՏՊ ամուսնությունների, մարմնավաճառության վերաբերյալ, ինչպես նաեւ այդ օրերի հարցազրույց-արդարացումները այս գրառման հետ կապված:
«Մարիխուանայի օրինականացումը Հայաստանում ժամանակի խնդիր է. Ա. Սիմոնյան» վերնագրով հարցազրույցում, որ հրապարակվել է 2017թ. դեկտեմբերի 15-ին, «Իմ քայլի» առաջնորդներից մեկը համարվող Ալեն Սիմոնյանը, մասնավորապես, ասել է. «Մարդկանց թվում է, որ բոլոր այն մարդիկ ովքեր ասում են՝ եկեք օրինականացնենք, ցանկանում են մարդկանց թմրամոլ դարձնել, սակայն մենք պնդում ենք, որ դրա օրինականացումը խոսում է բոլորի շահերից՝ պետության շահերից, չէ՞ որ երևույթը անկախ բոլորիս կամքից առկա է։ Մենք ասում ենք՝ եկեք ստվերից տեղափոխենք օրինական դաշտ,անվերահսկելին վերցնենք վերահսկողության տակ, չէ որ ահռելի գումարներ են շրջանառվում այդ ոլորտում, ինչը օրինական ճանապարհով կփոխանցվի բյուջե»:
Շարունակության մեջ Ալեն Սիմոնյանը, ի շարս այլ արտահայտությունների, ասել է նաև հետևյալը. «Ես ասել եմ այն, ինչ մտածել եմ… և շարունակելու եմ պնդել իմ տեսակետը` ասելով, որ այո, դա մեր երկրի համար է, այն մարդկանց համար, ովքեր չեն ցանկանում իրենց երեխաները օգտագործեն, այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են օգտագործել, և բոլորի համար ճիշտ որոշում է, քանի որ այդ դեպքում ովքեր չեն օգտագործում և չեն ցանկանում, որ որևիցե մեկն օգտագործի, ապահովված կլինեն դրանից, իսկ ցանկացողներն էլ կօգտագործեն նորմալ մի բան, այլ ոչ թե թունավոր փայտի կտորներ»:
Հիմա ասեք՝ պետականության զգացողություն ունեցող միջին վիճակագրական որեւէ հայ արդոք կարո՞ղ է հարցուպատասխան ունենալ նման մեկի հետ, ում համար ապազգային սովորույթների կիրառումը, նման արժեքների տարածումը նորմալ է, եթե չասենք՝ խրախուսելի:

Եթե մարդը կողմ է մարիխուաննայի օրինականացմանը, ԼԳՏ ամուսնություններին, բանակի կազմաքանդմանը, ինչ խոսելիք պետք է ունենա նորմալ մարդը այսպիսի մեկի հետ, կամ ինչ կարող է խոստանալ Ալեն Սիմոնյանը, այս իշխանությունն ամիսներ առաջ հայ ժողովրդին ապացուցել է , թե ինչի է ունակ՝ երկիր քանդելու, Արցախ հանձնելու, հազարավոր զոհեր ու վիրավորներ տալու, ոչ ավելին:
Ուստի որեւէ բարոյական մարդ ինչպես կարող է ազգակործան իշխանության առանցքային դեմքերից մեկին պետության երկրորդ պաշտոնյա դարձնել, քվեարկել նրա օգտին: Ճիշտը ծաղրածուներին միայնակ թողնելն էր, թող խոսեն, ծափ տան իրենց, հետո էլ փողոց դուրս գան ու դըմփ-դըմփ հու անեն:
Ալեն Սիմոնյանի նկատմամբ վերաբերմունքը պետք է կիրառել բոլորի նկատմամբ եւ ում ինչպես հնարավոր է անտեսել ու արհամարհել:

Անի Սահակյան

դիտվել է 2605 անգամ
Լրահոս
Գարեգին II-ը ցանկանում է մասնակցել Պատրիարքի հուղարկավորությանը. Փաչուաշվիլի ԱՄՆ-ն կարող է չեղարկել իրանական նավթի նկատմամբ սահմանված պատժամիջոցները․ ԱՄՆ ֆինանսների նախարար ԵՄ-ն լրացուցիչ 140 մլն եվրոյի աջակցություն կտրամադրի Հայաստանին Սամվել Կարապետյանին չեն թույլատրել տեսաուղերձ հղել. փաստաբանը հակադարձում է Փաշինյանին Մենք չենք ուզում, որ թշնամանք լինի իրանցիների և քաթարցիների միջև․ Քաթարի վարչապետ Ես Հայ Եկեղեցու եպիսկոպոս եմ, որին պատրաստ եմ ծառայել մինչև վերջին շունչս. Վահան Սրբազան Դաժան ծեծի ենթարկված 1-ամյա երեխայի վիճակը, ցավոք, գնահատվում է ծայրահեղ ծանր Իսրայելը մի կոճակ կարող էր սեղմել ու Հայաստանը ոչնչացնել․ ո՞նց եք նման բան թույլ տալիս․ Արշակ Կարապետյան (video) Պատասխան եք տալու, «փսլնքոտնե՛ր»․ Բագրատ Սրբազանին եք պատասխան տալու․ Խաչիկ Մանուկյան (video) Սա ի՞նչ սարսափ է Սրբուհի Գալյա՛ն, դու ի՞նչ իրավունքով ես սպառնում մարդկանց․ Նարինե Դիլբարյան (video) «Ու՞մ եք խաբում՝ Նիկոլը և Աննան բաժանվել են, որ չընտրվի, ունեցվածքը պահեն, միասին փախնեն երկրից» (video) Հենց հիմա հատիկ-հատիկ թվարկում եմ՝ Ռոբերտ Քոչարյանը զրոյից ինչ է ստեղծել. Մեսրոպ Եսայան (video) «Նիկոլը վախեցած զանգելու է Ալիևին, խնդրի՝ մի քանի զենք ցույց տա, խաբի ժողովրդին»․ Անժելա Թովմասյան (video) «Դուք ձեր հոդվածներով ձեր օրոք կդատվեիք»․ Փաշինյանի անկանոն վիճակն ու արձագանքը (video) «Շտապ. Ի՞նչ է արել Նիկոլն իր թիմի հետ մեկ տոննա կոկայինը» (video) Իր թիմակցի ու կնոջ աշխատավարձի հարցից Փաշինյանն ինքնատիրապետումը կորցրեց (video) Խայտառակ վատ եք անում այդ գործը․ Գառնիկ Դանիելյան (video) «Ձեռով, ոտով մի՛ խոսա, մի՛ խանգարեք»․ լարված իրավիճակ ԱԺ-ում (video) Նիկոլը զայրացած, նյարդային վիճակում է․ բախում է եղել. Նարինե Դիլբարյան (video) Հույսը «լավ տղերքի» վրա դնելու և հատակին ծեփվելու կործանարար հետևանքները. Տաթևիկ Հայրապետյան Ես ձեզ ասեմ՝ ինչու եմ եկել․ Գագիկ Ծառուկյանը փակագծեր բացեց (video) Բելգիայի վարչապետը բացատրել է Ռուսաստանի հետ երկխոսության իր կոչը Քեյնը գերազանցել է Շևչենկոյին, Իբրահիմովիչին և Դի Ստեֆանոյին Այս ազդանշանն իր մեջ ունի և՛ տագնապի, և՛ շանտաժի տարրեր. Տիգրան Աբրահամյան «Խնդրում եմ պարզաբանել այն կոնկրետ իրավական կարգավիճակը, որի հիման վրա ԿԽՄԿ պատվիրակները այցելել են Ռուբենին և մյուս հայ բանտարկյալներին». Ռուբեն Վարդանյանի կնոջ նամակը ԿԽՄԿ նախագահին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը Մարտի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am