Գուրգեն Արսենյանը գիտի՝ ով է պատերազմի պատասխանատուն (video)
Պատերազմին պատրաստվում և պատերազմն իրականացնում է Գլխավոր շտաբը, իսկ քաղաքական ղեկավարությունն ապահովում է Գլխավոր շտաբի անխափան աշխատանքը, սակայն պատերազմ չի իրականացնում։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 2-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը։
«Պատերազմը սկսել և իրականացրել է Ադրբեջանը, ոչ թե Նիկոլ Փաշինյանը։ Պատերազմի պատասխանուն Հայաստանի Հանրապետության Գլխավոր շտաբն է»։
