Վրաստանի և Թուրքիայի ղեկավարները քննարկել են փոխգործակցությունը
Թուրքիայի և Վրաստանի ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել: Ռեջեփ Էրդողանն ու Իրակլի Ղարիբաշվիլին քննարկել են երկկողմ հարաբերություններն ու անդրադարձել տարածաշրջանային հարցերի:
Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ կակտիվանա Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան եռակողմ ձևաչափի գործունեությունը, որը հաջողությամբ իրականացնում են նախարարները և պատգամավորները, ինչպես նաև երկրների ղեկավարները:
