Լրագրողների մուտքը իշխանական պատգամավորների սենյակներին հարող միջանցք արգելված է (video)
«Աշխատանքային գոտի է եւ չի թույլատրվում», -Ազգային ժողովում անվտանգության աշխատակիցը լրագրողներին թույլ չի տալիս մոտենալ իշխանական խմբակցության պատգամավորների սենյակներին հարող միջանցքին:
ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը, հարցին, թե ինչու թույլ չեն տալիս, արդյոք իշխանության ցուցումը կա, պատասխանեց. «Ես իշխանության ներկայացուցիչ չեմ, նկատի ունեմ ռեժիմի մասով»:
ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը եւս նշեց, որ ինքն այդ հարցին չի կարող պատասխանել:
