Պե՞տք է վախենա իշխանությունը «Հայաստան» դաշինքից. մեկնաբանում է Վահե Հակոբյանը (video)
«Հայաստան» դաշինքից պատգամավոր ընտրված Վահե Հակոբյանը նորընտիր խորհրդարանի առաջին նիստին եկել էր շապիկով, որի վրա Սյունիքի կալանավորված 4 համայնքապետերի նկարներն էին, որոնցից երկուսը ընտրվել են պատգամավոր եւ թողել համայնքապետի պաշոտնը:
ԱԺ շենք մուտք գործելիս հարցին, թե ինչով է պայմանավորված, որ ոստիկանությունը մեծ ուժեր է կենտրոնացրել խորհրդարանի շենքի մոտակայքում, նա պատասխանեց. «Ես էլ եմ, ճիշտն ասած, զարմացած: Ինձ թվում է, որ այդ հարցը պետք է ուղղեք գործող իշխանությանը: Տեսնում եմ կարմիր բերետավորների, անգամ զրահաբաճկոններով են, ենթադրում եմ՝ ինչ-որ մտավախություն ունեն»:
