Հուղարկավորություն թող գնան այլ տեղ իրականացնեն, այստեղ Ազգային ժողով է. Խաչատուր Սուքիասյան (video)
«Հուղարկավորություն թող գնան այլ տեղ իրականացնեն, այստեղ Ազգային ժողով է»,- նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանից առաջ ԱԺ շենք մտնելիս լրագրողների հետ զրույցում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» պատգամավոր, հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների հայտարարություններին, թե գալիս են խորհրդարան քաղաքական դիակներին հուղարկավորելու համար:
Նա չպատասխանեց հարցին, թե ինչպես են պատաստվում աշխատել ընդդիմադիր խմբակցությունների հետ, եւ մտավ շենք:
