Թուրքական Բոդրումում անտառային հրդեհների պատճառով 5 աստղանի 3 հյուրանոց է տարհանվել
Թուրքայում մոլեգնող անտառային հրդեհների ֆոնին Բոդրումում հինգ աստղանի երեք հյուրանոցներից անվտանգության նկատառումներով տարհանվել են բոլոր այցելուները, հայտնում է iz.ru-ն:
Նշվում է, որ աղետի վայրում աշխատանքներ են տարվում հրդեհը մարելու ուղղությամբ, այս պահին տեղի բնակիչների կամ զբոսաշրջիկների համար սպառնալիք չկա:
