Եղբոր արյունն ուրացողն ուրիշինն էլ կուրանա

Բոլոր իշխանության, այդ թվում Նիկոլ Փաշինյանի, հաճախորդաց հարեմի
առաջամարտիկ Արամ Զավենի Սարգսյանը, որ ընդունակ է ամենաանբարո եւ աբսուրդ հայտարարություններով սատարել իշխանություններին՝ արդարացված համարելով իր ծառայամտությունը, դրանում համոզվել ենք վաղուց եւ գրեթե բոլորս: Նա մի անձ է, որ հանուն իր փողի ու իջեցված պատվերի ուրացավ անգամ սեփական եղբորը՝ սպարապետ Վազգեն Սարգսյանին՝ մոտավորապես աելով, որ այդպես էլ պետք է լիներ, թուրքը պետք է պղծեր նրա արձանը, որը Փաշինյանը Շուշիի հետ միասին նվիրել էր իր եւ Արամ Սարգսյանի բարեկամներին: Այս մարդն ընդունակ է ամեն բանի, իսկ հարազատ եղբոր արյունը ծախողը, բնականաբար, չի կարող արժեվորել այլոց կյանքը: Արամ Սարգսյանը երեկ Հանրայինի եթերում հերթական սկանդալային հայտարարությունն է արել

<<Պետք չէ ամեն կրակոցից վայնասուն դնել։ Ամեն կրակոցից հետո մի մեղավոր ենք ման գալիս ու ինչ ունենք-չունենք թափում ենք դրա գլխին»,- ասում է Արամ Սարգսյանը։
Այս տկարամիտ և դավաճանական մտքի հեղինակը սպարապետ Վազգենի եղբայրն է, ով ի տարբերություն գիտեր ամեն զինվորի կյանքի արժեքը, և հայրենիքի ամեն թիզ հողի գինը...
Իսկ արամսարգսյանների համար թուրքի կողմից մեր դիրքերի և տարածքների գրավելը, մեր զինվորներին սպանելը, խաղաղ բնակավայրերը գնդակոծելը և այդ մասին բարձրաձայնելը, պարզվում է, ընդամենը կրակոց է ու վայնասուն:
Միգուցե Արամ Սարգսյանը եւ իր թրքասեր համախոհները նստել սպասում են, թե երբ թուրքը մտնի իրենց տները...

Դրա համար էլ նեղվում են բարձրացած վայնասունից ու հորդորում հանգիստ մնալ:
Ի դեպ, Արամ Սարգսյանին հիշեցրեցին, որ այդպիսի մի կրակոցից էլ եղբայրն է մահացել, բայց մինչ օրս նա ձայնը գլուխը գցած Հոկտեմբերի 27-ի իր հորինած մեղավորների ուղղությամբ է վայրահաչում, բայց ուզում է, որ անմեղ տղաների մահը անաղմուկ անցնի գնա: Արցախում հինգ հազարից ավել զոհվածների փաստը պատերազմով փաթեթավորեցին, իսկ հիմա, երբ ֆորմալ պատերազմ չի հայտարարվել, բայց հայ-ադրբեջանական սահմանին լարված է, զոհեր ու վիրավորներ ունենք, իշխանության կլիենտները հորդորում են վայնասուն չբարձրացնել, ինչ է եղել որ, մի քանի հազար էլ թող Հայաստանում զոհվեն հանուն ոչնչի, չէ որ սա է Փաշինյանի եւ իր Էրատոյի նպատակը, որով հնարավոր կլինի պահել սեփական իշխանությունը:

Անի Սահակյան

դիտվել է 3115 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am