Աստծո դատաստանից փախչողները

Երկու վախը մի մահ է: Նոր խորհրդարանի ձեւավորումից հաշված օրեր առաջ Ազգային ժողովում անվտանգության խիստ միջոցառումներ են ձեռնարկվել։ Նաեւ լրացուցիչ միջոցներ են հատկացվել՝ մոտ 130 միլիոն դրամի։ Դահլիճի մուտքերի մոտ տեղադրվել են կամարաձեւ ռենտգեն սարքեր, բոլոր պատգամավորները դահլիճ մուտք գործելիս այսուհետ ստիպված կլինեն անցնել դրանց միջով։
Մինչեւ վերջերս նման սարքերը տեղադրված էին խորհրդարանի երկու մուտքերի՝ Բաղրամյանի եւ Դեմիրճյանի անցակետերում միայն։

Թե ինչից է վախենում իշխանությունը, խորհրդարանի ապագա խոսնակ Ալեն Սիմոնյանը երեկ լրագրողներին պարզաբանել է, թե այս խորհրդարանում Հոկտեմբերի 27 է եղել եւ խորհրդարան են գալիս հենց այն ուժերը, որոնց առաջնորդները եղել են այդ օրերի պատասխանատուներ: Ալեն Սիմոնյանն ասել է նաեւ, որ անվտանգության միջոցառումներն այսքանով ավարտված չեն, դեռ նոր քայլեր կարվեն: Թագուհի Թովմասյանը տեղեկություններ ունի, որ իշխանությունը մտադիր է սահմանափակել նաեւ լրագրողների տեղաշարժը խորհրդարանում, թույլ չտալ չորրորդ իշխանության
ներկայացուցիչներին մուտք գործել խորհրդարանի շենք, շրջել միջանցնքներում, մոտենալ պատգամավորներին, առավել եւս, մուտք գործել նրանց աշխատասենյակներ: Սիմոնյանը փորձեց ցրել լրագրողների հարցերը, թե սահմանափակվելու է տեղաշարժը՝ ասելով, թե ինքը լրագրողներից վախեցո՞ղ է, ապա շարունակեց՝ հիշեցնելով, որ Հոկտեմբերի 27-ի իրագործողների պարագլուխը լրագրող է եղել:

Իշխանության ամենաանկեղծ պատգամավոր Հովիկ Աղազարյանն ամբողջովին բացեց իր թիմի վախկոտ դեմքը, ասելով, որ դահլիճի մոտ սարքեր են տեղադրվել, որ հանկարծ որեւէ պատգամավորի մտքով չանցնի դանակ, պատառաքաղ տանել դահլիճ: Ցռան վերգոների թագավորությունում, ըստ ամենայնի, սեփական ստվերից էլ են վախենում, իրենք հասկանում են իրենց արած հանցագործության աստիճանը եւ հասկանում, որ մարդկանց ցասումն այնքան մեջ է, որ իրենց հարցերը սովորական պատառաքաղով էլ կարող են լուծել: Այս մարիկ այդպես էլ չհասկացան, որ ինչ էլ անեն, յոթ պատով իրենց անվտանգությունը փակեն, Աստծո դատաստանից հնարավոր չի լինելու փախչել, իսկ իրենց հարցերը լուծելու են ոչ թե խորհրդարանի պատերի ներսում, այլ որտեղ պատահի ու առնվազն պետք է չքվեն այս երկրից, քանզի երբ էլ լինի, անմեղ զոհերի վրեժի ծարավը հանգիստ չի թողնելու հազարավոր մարդկանց:

Անի Սահակյան

դիտվել է 1019 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am