Լափառոշության արքայի նոր դավերը

Նոր գումարման ազգային ժողովի նստաշրջանից, բառացիորեն, երկու օր առաջ Ազգային ժողովն ընդունեց Քրեական եւ Քրեական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը, որոնցով առաջարկվում է պատիժ անձին ծանր վիրավորանք հասցնելու՝ հայհոյելու կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելու դեպքում: Իմքայականների նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստին մասնակցում էին միայն իրենք, ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն իրենց արդեն դուրս են գրել քաղաքական գործընթացներից, քանզի սրանք միայն սեփական աթոռապահության համար կարող էին ղժղժալ: Նրանք հարկ չէին համարել ներկայանալ եւ իշխանության երեսին նետել սեփական անամոթությունը:

Նախագիծն ԱԺ-ում ներկայացրեց դրա հեղինակներից Վլադիմիր Վարդանյանը: Ըստ նրա՝ փաթեթը չափազանց կարեւոր է մեր հասարակության համար՝ հաշվի առնելով վերջին ընթացքում տեղի ունեցող զարգացումները:

«Մարդու իրավունքների հիմքն է մարդու արժանապատվությունը, եւ արժանապատվության նվաստացման հարցում ամենավտանգավոր դրսեւորումներից մեկը անձին վիրավորանք հասցնելն է հայհոյանքի միջոցով: Տարիներ առաջ Հայաստանը որոշեց ապաքրեականացնել վիրավորանքի եւ զրպարտության համար քրեական պատասխանատվությունը, ինչը շատ լավ որոշում էր»,- ասաց Վարդանյանը՝ ընդգծելով, որ պետք է վիրավորանքից տարբերել հայհոյանքը:

Նրա ելույթը համոզիչ չհնչեց նույնիսկ սեփական թիմում: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը հետաքրքրվեց՝ ըստ Աճառյանի բառարանի՝ ցանկացած սուտ տեղեկատվություն անձի վերաբերյալ համարվում է հայհոյանք: Եվ երկրորդ, ըստ նրա, դատավորը կդժվարանա որոշել՝ տվյալ բառը անպարկե՞շտ է, թե՞ ոչ:
Վարդանյանն ասաց, որ, իր կարծիքով, Հայաստանում ե՛ւ դատախազը, ե՛ւ քննչական մարմնի ներկայացուցիչը, ե՛ւ յուրաքանչյուր քաղաքացի շատ լավ կարողանում է տարբերել հայհոյանքի եւ այլ վիրավորանքի շեմը:

«Ամենայն հարգանքով մեծն Աճառյանին, բայց Աճառյանի բառարանը օրենսդրական ակտ չէ, որով մենք պետք է առաջնորդվենք»,- եզրափակեց Վարդանյանը:

Ի դեպ, նույն բառարանում տավարի ցավ բառակապակցությունն էլ կա, հիմա սա հայհոյանք է, հաճոյախոսություն, թե վիրավորանք այս իշխանություների համար, կամ Բալզակի մոտ հաճախ ենք հանդիպում ամենահնագույն մասնագիտության մասին ձեւակերպումներ, հիմա եթե բալզակյան տողեր նվիրենք իշխանություններին, դա դիտարկելու են հայհոյանք, թե մեծ պատիվ:
Որեւէ խմբակցությունում չընդգրկված պատգամավոր Սոֆիա Հովսեփյանն էլ հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է պետությունը պայքարելու այն երեւույթի դեմ, երբ հանրության մի շարք ներկայացուցիչներ իշխանության հասցեին կիրառեն «անհայրենիք», «հողատու», «կապիտուլյանտ» արտահայտությունները: Հովսեփյանը հիշեցրեց նաեւ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանի կիրառած «իդիոտկա» բառը՝ հետաքրքրվելով, թե այս դեպքերն արդյոք քրեականացվելո՞ւ են, թե՞ ոչ:

Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանն ասաց, որ քննադատությունից բխող բառերը քրեաիրավական գնահատման դաշտ տանելը խիստ վտանգավոր է: Ըստ նրա՝ այդ բառերը դժվար է որպես հայհոյանք ընկալելը, իսկ նախագծի նպատակը հայհոյանքի դեմ պայքարելն է: Պետք չէ հավատալ փոխնախարարի հավաստիացումներին, նա ամենացածր օղակն է, որը կարող է նման երաշխիքներ տալ: Պարզից էլ պարզ է, որ այսպիսի հրատապությամբ նման օրենքի ընդունումը մեկ նպատակ է հետապնդում՝ գրաքննել նախեւառաջ մամուլն ու ընդդիմախոսներին, փակել նրանց բերանները եւ ցանկացած անմեղ ձեւակերպում ընդունել որպես անձին հասցված ծանր վիրավորանք: Տպավորություն է, որ պետության առաջնային խնդիրը ոչ թե սահմանային անվտանգությունն է, այլ իշխանություններին հայհոյելու հարցը, միգուցե Նիկոլ Փաշինյանը որոշել է մի այնպիսի բան անել, որ դրանից հետո ողջ ազգն է սկսելու նրան ու իր իշխանությանը հայհոյել, այդ նպատակով էլ նախապես փորձում է դեմն առնել:

Հակառակ պարագայում, այս օրենքին պետք է հետադարձ ուժ տալ եւ պատժել բոլոր լափառոշներին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որոնք հահոյախոսությունն ու վիրավորանքը երեք տարի առաջ քաղաքական մշակույթի մաս դարձրեցին:

Անի Սահակյան

դիտվել է 1189 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am