Կործանիչներ` Շոյգուի օդանավի մոտ, նոր պատժամիջոցներ ընդդեմ ՌԴ-ի

Ռուսական կործանիչը ՆԱՏՕ-ի ինքնաթիռին ստիպել է հեռանալ Շոյգուին տեղափոխող օդանավից Մոսկվան հաղորդում է, որ ՆԱՏՕ-ի ռազմական F-16 ինքնաթիռը Բալթիկայի օդային չեզոք տարածքում փորձել է մոտենալ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի օդանավին, որից հետո ռուսական СУ-27 կործանիչը ՆԱՏՕ-ի ինքնաթռին ստիպել է հեռանալ: Միջադեպը տեղի է ունեցել այսօր, երբ Շոյգուն ուղևորվում էր Կալինինգրադ: Այնտեղ անցկացված՝ ՌԴ ՊՆ կոլեգիայի նիստում Շոյգուն անդրադարձել է Արևելյան Եվրոպայում և Բալթյան երկրներում ՆԱՏՕ-ի ազդեցության մեծացման հետ կապված հարցերին: «Մեր արևմտյան սահմաններին ստեղծվող իրավիճակը վատթարանալու միտումներ ունի: Դա կապված է Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի ռազմական ակտիվության աճի հետ»,- ասել է ՌԴ պաշտպանության նախարարը: Կալինինգրադում կայացած նիստի գլխավոր օրակարգային հարցը Ռուսաստանի արևմտյան ռազմական օկրուգի ամրապնդումն էր: Սերգեյ Շոյգուն ասել է, որ մինչև 2017-ի վերջն արևմտյան օկրուգում երկու տասնյակ նոր զորամիավորումներ կստեղծվեն: Նրա խոսքով՝ այս պահին արևմտյան օկրուգում երեք տասնյակ գումարտակներ և տակտիկական խմբեր պատրաստ են ռազմական գործողությունների իրականացմանը: Շոյգուի խոսքով, վերջին 6 ամիսների ընթացքում արևմտյան օկրուգը համալրվել է 300 միավոր ռազմական տեխնիկայով: Ավելի վաղ Մոսկվան հայտարարել է Կալինինգրադի մարզում հրթիռային համակարգեր տեղակայելու մտադրության մասին, պատճառաբանելով, որ դա իր պատասխանն է ՆԱՏՕ-ի ընդլայնմանը և նպատակ ունի ուժեղացնել երկրի արևմտյան սահմանների պաշտպանությունը: Այս արտառոց իրադարձությունը տեղի ունեցավ, երբ Սենատը Ներկայացուցիչների տանը կոչ արեց ընդունել Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցները: Ամերիկացի սենատորները Ներկայացուցիչների տանը կոչ են անում ընդունել Սենատի հավանությանն արժանացած օրինագիծը, որով առաջարկվում է խստացնել և ընդարձակել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները: Ռուսաստանին վերաբերող առաջարկները կցված են Իրանի նկատմամբ պատժամիջոցների փաթեթին: Օրենքի ուժ ստանալու համար Ներկայացուցիչների տունը պետք է փաթեթն ընդունի և փոխանցի նախագահ Դոնալդ Թրամփին՝ վավերացման համար: Ընդ որում, եթե նախագահը հրաժարվի այն ստորագրել, Ներկայացուցիչների տունը կարող է քվեարկությամբ շրջանցել Թրամփի վետոն: Հանրապետականները քննարկում են պահանջում Բայց հարցն, ըստ ամենայնի, մոտ ապագայում դրան չի հասնի, քանի որ Ներկայացուցիչների տան հանրապետական ղեկավարները երեկ որոշել են փաթեթի քվեարկությունը միառժամանակ սառեցնել և այն ուղարկել արտաքին հարցերի հանձնաժողով՝ լրացուցիչ քննարկման: Սենատում կան հանրապետական օրենսդիրներ, ովքեր հայտնի են Մոսկվայի հանդեպ իրենց ընդգծված կոշտ վերաբերմունքով: Նրանց թվում է վետերան քաղաքական գործիչ՝ Սենատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովի նախագահ Ջոն ՄըքՔեյնը: «Կես տարի է անցել, ոչինչ չի արվել» «Անցած շաբաթ Սենատն ընդունել է 2016 թվականի ամերիկյան ընտրություններին միջամտելու և ագրեսիվ այլ քայլերի դիմելու համար նախագահ Վլադիմիր Պուտինի ղեկավարած Ռուսաստանի նկատմամբ գործող պատժամիջոցները խստացնելու օրինագիծը: Հուսով եմ, որ մյուս պալատը կձեռնարկի միջոցներ՝ այս փաթեթը նախագահի սեղանին հասցնելու համար»,- ասել է ՄըքՔեյնը: Նրա խոսքով՝ «բոլորս գիտենք, որ ռուսները միջամտել են ընտրություններին, կես տարի է անցել, բայց դեռ ոչինչ չի արվել»: Այդ փաթեթը Սենատում ընդունվել է քվեների 98 կողմ, 2 դեմ հարաբերակցությամբ: Սակայն Ներկայացուցիչների տան հանրապետական ղեկավարները հայտարարել են, որ հարկ է նախ պարզել՝ արդյո՞ք այն չի հակասում երկրի Սահմանադրությանը: Բանն այն է, որ փաստաթղթի դրույթներից մեկում, որն առնչություն չունի ռուսների դեմ պատժամիջոցների հետ, կա մի կետ, որը նախատեսում է կառավարության եկամտի ավելացում, իսկ ԱՄՆ-ի Սահմանադրության համաձայն, միայն Ներկայացուցիչների տունը կարող է հեղինակել որևէ օրինագիծ, որը դաշնային կառավարության եկամտի ավելացում է ենթադրում: Դեմոկրատները համոզված են, որ հանրապետականները նախագահի հանդեպ հավատարմության մղումով են դիմել այդ զուտ ընթացակարգային հնարքին: «Պուտինը համոզվում է, որ ագրեսիան ձեռնտու է» Սենատոր ՄըքՔեյնը երեկ ասել է, որ անհրաժեշտ են ավելի խիստ պատժամիջոցներ: «Դեռ 8 ամիս առաջ է ամերիկյան հետախուզությունը հրապարակավ ահազանգել, որ հենց Ռուսաստանի կառավարությունն է նախաձեռնել գրոհն ամերիկյան դեմոկրատիայի վրա, և այդ անցած 8 ամիսների ընթացքում ռուսների կառավարությունը որևէ պատիժ չի կրել: Այդպես Վլադիմիր Պուտինը համոզվում է, որ ագրեսիան ձեռնտու է»,- ասել է սենատորը: Պատժամիջոցների փաթեթի ճակատագիրն այս պահին հայտնի չէ, բայց, բոլոր դեպքերում, այն կքննարկվի և որոշում կընդունվի: ՌԴ-ն պատժամիջոցներն անարձագանք չի թողնի Փաթեթում կան ոչ միայն նոր պատժամիջոցներ կամ արդեն գործողների խստացում: Փաստաթղթում կարևոր է դիտվում մի դրույթ, որի համաձայն, նախագահը զրկվելու է առանց Ներկայացուցիչների տան համաձայնության, մեղմել կամ չեղարկել պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ: Ներկայացուցիչների տունն առայժմ հետաձգում է նոր պատժամիջոցների սահմանումը, մինչդեռ՝ Սպիտակ տունն, իր հերթին, սահմանում է նորերը: Դրանց մասին հայտարարվել է երեկ՝ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի այցի օրը: Այս նոր նախաձեռնության նպատակն է՝ ռուսներին պատժել Արևելյան Ուկրաինայի ռուս անջատականներին սատարելու համար: Մոսկվայում, բնականաբար, վրդովմունքով են արձագանքել դրան՝ խոստանալով պատասխան քայլեր: «Բնականաբար, պատժամիջոցներին պատասխանելու գլխավոր սկզբունքը փոխադարձությունն է: Դա հասկանալի է և ընկալելի: Պատժամիջոցների մասին լուրը ցավով ենք ընդունել»,- ասել է նախագահ Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Ռուսատյացությունն ԱՄՆ-ում անցնում է բոլոր սահմանները ՌԴ ԱԳ նախարար Լավրովը մեկնաբանել է ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից սահմանված՝ պատժամիջոցների ընդլայնված ցուցակը Ռուսաստանի դեմ: «Ոչինչ չեմ կարող ասել, բացի նրանից, որ ցավում եմ մեր ամերիկյան բարեկամների ռուսատյաց մոլագարության համար, որն արդեն բոլոր սահմաններն անցնում է: Պոռոշենկոն չի կարող կատարել Մինսկի պայմանավորվածությամբ ստանձնած պարտավորությունները՝ պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ», ասել է Լավրովը: Մոսկվան չեղարկում է ԱՄՆ-ի հետ ծրագրված խորհրդակցությունները ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների սահմանման կապակցությամբ Ռուսաստանի ԱԳՆ-ն չեղարկում է ԱՄՆ-ի հետ նախապես ծրագրված խորհրդակցությունները։ ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ «ամերիկյան նոր գրոհը չի մնա» առանց արձագանքի, այդ թվում Ռուսաստանի կողմից գործնական պատասխան քայլերի։ «Մոտ օրերս ծրագրվում էր երկկողմանի խորհրդակցությունների շարունակությունը՝ ռուս- ամերիկյան հարաբերություններում կուտակված խնդիրների, բարդ դրությունից ելքի ուղիներ որոնելու մասին, այն բարդ դրության, ուր ամերիկյան կողմն է հասցրել Ռուսաստանի հետ գործընկերությունն ու փոխգործակցությունը։ Պատժամիջոցների մասին երեկվա որոշումից հետո մթնոլորտը չի տրամադրում նման երկխոսության անցկացմանը, առավել ևս , որ այն դժվար թե բովանդակային լինի, քանի որ Վաշինգտոնը չի առաջարկել ու չի առաջարկում որևէ որոշակի քայլ այդ ոլորտում։ Չի վերադարձրել ու չի վերադարձնում անցած դեկտեմբերին օտարված ռուսական դիվանագիտական սեփականությունը»,- նշվում է հայտարարության մեջ։ Մետաքսյա Շալունց

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Փաշինյանի վրա ծանր է նստելու ԵԱՏՄ նիստին մասնակցելը․ ինչ է սպասվում (video) «Վրեքներովդ անցնելու են, չեք հասցնելու օֆ էլ անեք, դուք չգիտեք՝ ինչ է սպասվում». Սեյրան Չիլինգարյան (video) Սեդա Սաֆարյանը չի՛ կարող մասնակցել վաղվա նիստին. Արամ Վարդևանյան (video) #ՈՒՂԻՂ․ «Նիկո՛լ, ստո՛պ․․․ սովածների բունտ է հասունանում»․ հոգեբան Կարինե Նալչաջյան (video) Արամ Վարդևանյանը խայտառակ փաստեր բերեց գաղտնալսումների վերաբերյալ (video) Միքայել Սրբազանի կարևոր խոսքը դատարանում (video) Փաշինյանը՝ Ծառուկյանին կուլակաթափ անելու մասին (video) Դուք ձեր ո՞ր ասածին եք հավատում. լեզվակռիվ Փաշինյանի և լրագրողի միջև (video) Փաշինյանն էլի իր կրքերից խոսեց (video) «Ու՞մ է վրա է քշում Փաշինյանը»․ ԵԱՏՄ–ն պետք է ուղիղ կամ նամյոկով ասի՝ կա՞, թե՞ չկա (video) Ծիրանը, լոլիկը թանկացել են, ելակը անսովոր բարձր գին ունի, սա ի՞նչ ա. Փաշինյանը՝ Պապոյանին (video) #ՀԻՄԱ․ «Ռուսաստանը դանդաղ, բայց սարսափելի որոշում է կայացնելու. պատերազմի վտանգ կա». Վիգեն Հակոբյան (video) Նիկոլ Փաշինյանի խայտառակ պատասխանն ու նոր սպառնալիքը՝ պատերազմի վերաբերյալ հարցին (video) Վերաքննիչ քրեական դատարանում տեղի ունեցավ Միքայել Սրբազանի վերաբերյալ վերջին դատական նիստը Երևանում բախվել են թիվ 15 ավտոբուսը, «Hyundai»-ն և մոտոցիկլը․ մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց Կրթությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սոցիալական ներդրումների առաջնահերթ ուղղություններից է Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Կարեն Սիմոնյանի տանը խուզարկություններ են՝ ընտրակաշառքի գործով․ ՀԿԿ-ն մանրամասնում է Վարդաշենի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. տարհանվել է 12 քաղաքացի Գործ ունենք իշխող ռեժիմի հերթական ավանտյուրայի հետ, որն ուղղված է ոչ միայն անձամբ Աշոտյանի, այլև ողջ Հանրապետական կուսակցության դեմ. Արմեն Հովասափյան Երևանում և Արմավիրի մարզում ուժեղ քամուց ծառեր են տապալվել ու տանիքներ վնասվել. ՆԳՆ Ուկրաինայի հարցում Եվրոպայի և ԱՄՆ-ի դիրքորոշումները մոտեցել են. Մակրոն ԱՄՆ-ը պատրաստ է օգնել Վենեսուելային Արցախի դրոշի համար հազարավոր տղերք են զոհվել, ո՞վ ա ուղեղդ լցրել ,որ...Մանուկյանը՝ Արման Ծառուկյանին (video) Բաքվի նոր ականը խաղաղության պայմանագրի տակ. ինչո՞ւ է լռում Երևանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am