Փաշինյանը՝ ռուսներին խնդրողի դերում. Սառը պատասխան Մոսկվայից

Հուլիսի 29-ի ժամը 23-ից սկսած Հայաստանի Զինված ուժերի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները կասեցրել են հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում անօդաչու թռչող սարքերի` ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձեր, հաղորդում է Պաշտպանության նախարարությունը: Հուլիսի 29-ի երեկոյան և հուլիսի 30-ի ժամը 7-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկարությամբ հարաբերականորեն կայուն է և գտնվում է Հայաստանի Զինված ուժերի ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության ներքո, ասված է հաղորդագրությունում:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը այս պաշտոնական հաղորդագրությունից դեռ ժամեր առաջ պնդել է, թե «հայկական կողմի տարածած տեղեկատվությունը Բասարկեչարի վրա իբր խոցված երկու անօդաչու թռչող սարքերի մասին կեղծ է»: «Բասարկեչար» ադրբեջանցիներն անվանում են Հայաստանի Վարդենիս քաղաքը:

Հիմա Հայաստանի տարածքում են, այսպես ասած՝ իրադարձությունները զարգանում, սակայն, ակնհայտ է, որ ՀԱՊԿ-ից կրկին ադրբեջանական գործողությունները դատապարտող հայտարարություններ չեն հնչելու...

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ուժի կիրառումն անընդունելի է համարում և համոզված է, որ հակասությունները կարգավորելու համար պետք է օգտագործվեն բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդներ: Բացի այդ Զասը ողջունել է տարածաշրջանում իրավիճակի կայունացմանն ուղղված Ռուսաստանի ջանքերը:

Սա, ըստ էության, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պատասխանն էր հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ դիտորդներ տեղակայելու Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի նախաձեռնությանը:

Ի դեպ՝ սեպտեմբերին Հայաստանը ստանձնելու է նախագահությունը այս կազմակերպությունում: Կրեմլը չի մեկնաբանել Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ռուսական սահմանապահներ տեղակայելու գաղափարը: Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Երևանի հետ շփումները շարունակվում են, ես ավելացնելու բան չունեմ», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է Կրեմլը դիտում Փաշինյանի նախաձեռնությունը՝ փոխարենը շեշտելով, թե Ռուսաստանը մեծ ջանքեր է գործադրել հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմը վերականգնելու ուղղությամբ: «Երեկ հայ-ադրբեջանական սահմանին սրացում էր, գիտեք, որ Ռուսաստանի ներկայացուցիչները մեծ ջանքեր են գործադրել հրադադարի ռեժիմը վերականգնելու ուղղությամբ, աշխատանքները շարունակվում են, Ռուսաստանը շարունակում է իր շփումները Երևանի և Բաքվի հետ՝ ապահովելու համար եռակողմ համաձայնագրերի ամբողջական կատարումը»:

Այսինքն, հիմա Փաշինյանն է հանդես գալիս ռուսներին խնդրողի դերում, սակայն Մոսկվայից հնչել է, կարելի է ասել, ոչինչ չհաստատող հայտարարություն:

Իսկ երբ Փաշինյանը վարկաբեկում էր ՀԱՊԿ-ն, Խաչատուրովին հետ կանչելով, ի՞նչ էր մտածում... Հիմա ի՞նչ երեսով է նման առաջարկություններով հանդես գալիս:

Բացի Պեսկովից Փաշինյանի երեկվա առաջարկությանը արձագանքել է նաև Պետդումայի ԱՊՀ հարցերի հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը, ով հայտնի է իր ադրբեջանամետ հայտարարություններով: Կալաշնիկովը մեկնաբանել է Փաշինյանի հայտարարության այն հատվածը, որը վերաբերում էր հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ դիտորդներ տեղակայելուն. «Անվտանգության այս հարցերն ավելի հաճախ լուծվում են լուռ, մամուլի ներկայությամբ հայտարարություններն արվում են այն ժամանակ, երբ անհրաժեշտ է ինչ-որ քաղաքական միավորներ վաստակել»: Պետդումայի պատգամավորը ակնարկել է նաև, որ դժվար թե ՀԱՊԿ-ը համաձայնի դիտորդներ ուղարկել հայ-ադրբեջանական սահման՝ նկատելով, թե Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, և Փաշինյանը հասկանում է կազմակերպության անդամ երկրների դիրքորոշումը: Նրա խոսքով՝ հարցը շատ բարդ է և առաջին հերթին այն պետք է լուծեն երեք առաջնորդները՝ Պուտինը, Ալիևը և Փաշինյանը:

Մոսկվայում ուշադրությամբ հետևում են հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող զարգացումներին: Երեկ Ռուսաստանի նախագահը անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել, որի ժամանակ նաև քննարկվել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին:

Ռուսական մամուլն ակտիվ լուսաբանում է սահմանին տեղի ունեցող բախումների հետ կապված Երևանի և Բաքվի հայտարարությունները։ Ռուսական թերթերն ու հեռուստաընկերությունները փորձում են պահպանել ավանդական չեզոքությունը հայ-ադրբեջանական նոր բախումները լուսաբանելիս ճիշտ այնպես, ինչպես այդ չեզոքությունը գոնե տեսականորեն փորձում է պահպանել պաշտոնական Մոսկվան։

Ի դեպ՝ երեկ Պեսկովին հարցրել են նաև, թե ինչպե՞ս է Կրեմլը մեկնաբանում Վրաստանում անցկացվող ՆԱՏՕ-ի զորավարժությունները և դրանցում Ադրբեջանի մասնակցությունը։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը հայտարարել է, թե Ադրբեջանը ինքնիշխան պետություն է, և Մոսկվան կարևորում է Բաքվի հետ հարաբերությունները։ «Դրանք գործընկերային հարաբերություններ են, և կա ընդհանուր քաղաքական կամք այդ հարաբերությունների հետագա զարգացման համար», - ասել է այսօր Պեսկովը, միաժամանակ հավելելով, - «իհարկե, մեզ համար կարևոր է, որ նման զորավարժությունների սցենարներում չլինեն ինչ-որ քողարկված գործողություններ մեր երկրի նկատմամբ։ Զորավարժությունների սցենարը, սակայն, մշակվում է ՆԱՏՕ-ում, իսկ դաշինքը չի թաքցնում, թե ով է գլխավոր հակառակորդը»։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4992 անգամ
Լրահոս
Վրեքդ խոսակցությու՞ն ա էկել, ի՞նչ ա էղել․ սուտը դուք եք ասում. Վարդանյանը՝ ՔՊ-ին (video) Ստորացվածի անբարոյականություն է․ Աղվան Վարդանյանի սուր խոսքն՝ ուղղված ՔՊ-ին (video) Այսօր տեղի կունենա սարսափելին, որը հավասար է 37-ին Վաղարշապատում խեղդամահ անելուն․ Գեղամ Մանուկյան (video) Այս օրը պատմության մեջ կարձանագրվի որպես ամոթի ու դավաճանության օր․ ՌԴ և Նոր Նախիջևանի հայոց թեմ Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին վերջ տալ ՀԱԵ-ի նկատմամբ թշնամական գործողություններին Ղահրամանյան․ «Այսօր ամոթի օր է, Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին» Լռե՛ք․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց կուսակրոնության մասնագետ Արթուր Հովհաննիսյանի ելույթին (video) Դատախազությունը հայց է ներկայացրել Արմեն Աշոտյանի դեմ ԱԳՆ–ի միջոցով հանդիպում կկազմակերպվի Ռուբեն Վարդանյանի կնոջ հետ. NEWS.am Պարեկները ուժեղացված ծառայություն են իրականացրել. հայտնաբերվել է մոտոցիկլետների շահագործման խախտում Դուք մի անգամ դատվել եք․ Ղազինյանը՝ ՔՊ–ականին (video) Ծովազարդ բնակավայրի բնակիչը հայտնաբերել է իրեն պատկանող 10 գլուխ գառներին հոշոտված ՔԿ-ն Աննա Հակոբյանի հայտարարության հետքերով Փաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Թրամփը «ծննդաբերության նպատակով տուրիզմն» արգելող հրամանագիր է ստորագրել Ի՞նչ ունեցվածք են հայտարարագրել Արարատ Միրզոյանն ու իր կինը ՀԲԸՄ-ն կոչ է անում կասեցնել քրեական վարույթը, որը հակասում է մեր պատմական ավանդույթներին Դե լսե՛ք՝ ժողովուրդը ձեր մասին մեզ ինչ է ասում, գիտե՞ք՝ ինչ են պահանջում մեզնից ձեզ համար. Խամոյան (video) Այսօր՝ ժամը 15:00-ից, «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները կլքեն ԱԺ-ն Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների հարձակման հետևանքով 11 քաղաքացիական անձի վիրավորվելու մասին #ՈՒՂԻՂ․ «Միշուստինը Փաշինյանին զգուշացրել է․․․ հայ ժողովրդին խաբում են ու․․․»․ Հայկ Այվազյան (video) Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը կոչ է անում հարգել Սահմանադրությամբ երաշխավորված ՀԱԵ ինքնավարությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am