Պողպատե լկտիություն

Պողպատե մանդատ ստացած իշխանության դեմ խաղ չկա, բեսպրեդելը հասել է իր պիկին, ինչ ուզում անում են: Թվում էր, թե պատերազմից հետո վիրավոր, բզկտված Հայաստանում բոլոր միջոցները կմեկտեղվեին պետության կոտրված ողնաշարն ուղղելու համար, հազարավոր վիրավորներ, հաշմանդամներ, անտուններ, զոհվածների սոցիալապես անապահով ընտանիքներ, բայց իշխանության տարբեր օղակները հրմշտոց են սկսել՝ ով առաջինը կբարձրացնի սեփական աշխատավարձը: Մի քանի շաբաթ առաջ պատգամավորների եկամուտը 250 հազարով ավելացնելու փաստը չմարսած, այսօր քաղաքապետարանը հաստատեց քաղաքապետարանի ավելի քան 2 հազար աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնելու նախագիծը, որի շուրջ մի քանի օր է մամուլում մեծ աղմուկ է բարձրացել:
Պատերազմի հանգամանքից բացի մարդիկ խոսում են սոցիալական անարդարության մասին, 25 հազար դրամ կենթասոթակ եւ 80 հազար աշխատավարձ ստացող գիտաշխատող ունեցող երկրում նման քայլն անբարոյականություն է:

Համաձայն նախագծի՝ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը կստանա ավելի շատ աշխատավարձ, քան վարչապետն է ստանում․ նրա աշխատավարձը 575 հազարից կդառնա 1 մլն 320 հազար դրամ։ Հիշեցնենք, որ վարչապետի աշխատավարձը 1 միլիոն 200 հազար դրամ է։

Քաղաքապետի առաջին տեղակալի աշխատավարձը 478 հազարից կդառնա 1 միլիոն 20 հազար, մյուս 3 տեղակալներինը՝ 443-ից 952 հազար, նույնքան կստանա նաեւ Երեւանի գլխավոր ճարտարապետը։ Մարությանի խորհրդականները, որոնք 7-ն են, ներկայումս ամսական 358 հազար դրամ են ստանում, բարձրացումից հետո 578 կստանան, քաղաքապետի օգնականներինը 298 հազարից կդառնա 544, գործավարինը՝ 261-ից 357։ Քաղաքապետն իր, մամուլի քարտուղարի եւ աշխատակազմի ղեկավարի աշխատավարձը նույն տոկոսային հարաբերակցությամբ է ավելացնում․ աշխատակազմի ղեկավարը 952 հազար դրամ կստանա՝ նախկին 382 հազարի փոխարեն։ 100 տոկոսով կբարձրանան նաեւ վարչության պետերի աշխատավարձերը, վարչական շրջանների ղեկավարներինը՝ մի փոքր ավելի․ 400 հազար դրամից կդառնա 850 հազար, տեղակալներինը՝ 346-ից 510։

Իհարկե, Մարությանը սովորության համաձայն մի քիչ դերասանություն արեց՝ ֆեյսբուքյան իր էջում հայտարարելով՝ թեև օրենքի պահանջն է, որ մյուս աշխատակիցների աշխատավարձի բարձրացման համար ավելացվի նաև քաղաքապետի աշխատավարձը, այդուհանդերձ ինքը կշարունակի ստանալ իր 415 հազար դրամը՝ հրաժարվելով ավելացված գումարից։
Մարությանի կարծքով՝ սա հնարավորություն կտա որակյալ կադրեր ներգրավելու, բայց հեղափոխության արդյունքում հանրային պաշտոն ստանձնած մարդը, ըստ նրա, չպետք է ձգտի սեփական աշխատավարձի բարձրացմանը:
Այստեղ անգամ հավի ծիծաղը կգա, սրանք ոչ միայն որակյալ չեն, այլեւ ընդհանրապես չպետք է տեղ ունենային պետական կառավարման համակարգում եւ ՏԻՄ-երում: Բայց քանի որ սրանք պողպատյա մանդատ են ստացել եւ համայն հայությանը խոստացել, որ կա ապագա, եւ ուրեմն իրակործում են իրենց լոզունգը, այո, Հայաստանում կա ապագա, եւ այդ ապագան իշխանականներինն է:

Անի Սահակյան

դիտվել է 1051 անգամ
Լրահոս
Ավետ Կոնջորյանի շուրջ պատմությունը ՔՊ-ում նոր փուլ է մտնում. «Ժողովուրդ» Ոստիկանությունն ու ՏԿԵՆ էլ են խցանումների պատճառ. «Ժողովուրդ» На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am