Բաց նամակ վարչապետ Կարեն Կարապետյանին

Հարգելի վարչապետ, այս տարվա հունիսի 21-ին ՀՀ Ազգային ժողովում Ամուլսարի ոսկու հանքի շահագործման էկոլոգիական վտանգների առնչությամբ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և ԱԺ «Ծառուկյան» պատգամավորական խմբակցության անդամ Շաքե Իսայանի հարցին, Դուք հայտնելով Ձեր կարծիքը, որ մենք այստեղ բնապահպանական ճգնաժամ, բնապահպանական նորմերի խախտում, չլուծվող, բնակչին, մեզ բոլորիս էկոլոգիայի տեսակետից չբավարարող լուծումներ չենք ունենալու, ասել եք նաև.
«Մենք ձեզ ամբողջ նյութերը կներկայացնենք, դուք խնդրում եմ գնահատեք այն, եթե բաց տեսնեք, մեզ տեղյակ պահեք»:
Հարգելի վարչապետ, այդ ամբողջ նյութերում ոչ միայն ես, այլև բազմաթիվ բնապահպաններ, բնապահպանական հասարակական կազմակերպություններ ու քաղաքացիական նախաձեռնություններ, ի վերջո, մի շարք մասնագետներ, գիտնականներ, արտերկրի հեղինակավոր, միջազգային ճանաչում ունեցող փորձագետներ բազմաթիվ կարևոր ու բնական (շրջակա) միջավայրի համար վտանգավոր բացեր ենք տեսել:
Ունենալով դառը փորձ, որ երբ բազմաթիվ բացեր ու հարցադրումներ ներկայացվում են միանգամից, ՀՀ տարբեր պաշտոնյաներ դժվարանում են ծանոթանալ դրանց ու, որպես կանոն, նախընտրում են չպատասխանել, այժմ հետևելով բաց տեսնելու դեպքում Ձեզ տեղյակ պահելու վերաբերյալ Ձեր իսկ խորհրդին, ներկայացնում ենք դրանցից ընդամենը մեկը.
«Լիդիան Արմենիան» (նախկինում` «Գեոթիմ») ընկերությունն իր կողմից ներկայացված «Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի հանքարդյունահանման համալիրի փոփոխված նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվություն» (ՇՄԱԳ) փաստաթղթում ոչինչ չի նշել հանքի մակաբացումից հետո ու շահագործման ընթացքում թթվային դրենաժի առաջացման, դրա հետևանքների, հետևանքների կանխարգելման ուղղությամբ նախատեսված որոշակի աշխատանքների (եթե, իհարկե, դա հնարավոր է…) վերաբերյալ: Այսինքն, ըստ էության, այդ ամենը թաքցրել է ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ից, որը դրանց տեղյակ չլինելով ու չփորձաքննելով թթվային դրենաժի առաջացման հնարավորությունը, դրա մասշտաբներն ու հետևանքները, հետևանքների կանխարգելման հնարավորությունը կամ անհնարինությունը, տվել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության» 29.04.2016թ. թիվ ԲՓ 35 պետական փորձաքննական դրական եզրակացությունը, ինչն էլ հիմք է հանդիսացել հիշյալ ընկերությանը Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման իրավունք տալու համար:
Թթվային դրենաժի առաջացման հնարավորության վերաբերյալ, ընդ որում,  մակերեսորեն և իրականությանը չհամապատասխանող տեղեկություններով նշված է ՇՄԱԳ-ի միայն անգլերեն տարբերակում, որը «Լիդիան Արմենիան» ՓԲԸ-ի կողմից պաշտոնապես չէր կարող ներկայացվել ու չի ներկայացվել ՀՀ բնապահպանության նախարարություն կամ նույն նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ, հետևաբար տվյալ վտանգը չի փորձաքննվել ՀՀ լիազոր մարմնի կողմից, ինչը հանդիսանում է կարևոր բաց ու լիարժեք հիմք` «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության» 29.04.2016թ. թիվ ԲՓ 35 պետական փորձաքննական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու համար:
Հավելենք, որ առկա են  հանքարդյունաբերության և թթվային դրենաժի հարցերով օտարերկրացի, անկախ, «Լիդիան Արմենիան» ՓԲԸ-ի հետ չկապված, համաշխարհային ճանաչում ունեցող մի քանի փորձագետների եզրակացությունները, որոնք տրվել են հենց «Լիդիան Արմենիան» ՓԲԸ-ի կողմից հրապարակված տվյալների հիման վրա։ Գուցե այդ եզրակացություններում նախանշված աղետալի հետևանքները կստիպեն ավելի սթափ նայել իրականությանը։
Ձեզ տեղյակ պահելով այս կարևոր բացի մասին և հույս ունենալով, որ տեղյակ պահելու մասին Ձեր առաջարկն ինքնանպատակ չէ, ողջախոհ ժամկետում սպասում եմ Ձեր արձագանքին:
21.06.2017թ.
Հարգանքով` Արթուր Հովհաննիսյան
Հետաքննող լրագրող

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Միայն ադրբեջանի քաղաքացիները կարող են Արցախի հերոսի մոր հոգեհանգստի օրը տժժալ փողոցներում Քո պահած ժողովուրդն ա քեզ ուտելու, նիկոլ Ռուսական զորքը ևս 1 բնակավայրի նկատմամբ է վերահսկողություն հաստատել. ՊՆ Հարիֆ ղեկավարը չպետք է հարիֆացնի երկիրը․ Ռոբերտ Քոչարյան «Ես ձեզ չեմ ներում, որ ուշացել եք»․ հումորային դրվագ Ռոբերտ Քոչարյանի և քաղաքացու զրույցից Իրանն ու Թուրքիան ընդհանուր սահմանին նոր անցակետ են բացել Ամիրյան փողոցում պառկած Գասպարիին ոստիկանները բերման ենթարկեցին Կարապետյանը ՀՀ-ում ամենից շատ ներդրումներ արած մարդն է, անանցյա՛լ երիտասարդ․ Ալեքսանյանը՝ Չախոյանին Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություն՝ Մադրիդի Ալմուդենա տաճարի հայկական խաչքարի մոտ Իսլամաբադում Իրանի և ԱՄՆ-ի միջև հանդիպում չի նախատեսվում. Բաղայի Չպետք է լինի ազգային նվաստացում, պետք է լինի արժանապատիվ կյանք. Քոչարյան Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել Աշխարհի գավաթի կիսաեզրափակիչ Անժելա Սարաֆյան. Մեր փրկված նախնիների շնորհիվ մենք կարող ենք ապրել այսօր և արարել այս աշխարհում Զելենսկին առաջարկել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններն անցկացնել Ադրբեջանում Սուրեն Պապիկյանը չի երկարացրել Կանդազի որդու պայմանագիրը Իսրայելական հարվածների հետևանքով ուրբաթ օրը Լիբանանում 6 մարդ է զոհվել Նիկոլ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում». Մեսրոպ Մանուկյան Մոնտեվիդեոն աջակցում է Հայաստանի հզորացմանը. Ուրուգվայի ԱԳ նախարար ՔՊ-ի կազմակերպած Քաղաքացու օրվա համերգը հարյուրավոր ադրբեջանցիների ներկայությամբ Թուրքիային կոչ ենք անում առերեսվել անցյալի ճշմարտության հետ և քայլեր ձեռնարկել հաշտեցման ուղղությամբ Արսեն Հարությունյանը հաղթել է 2022 թվականի Եվրոպայի չեմպիոն Վլադիմիր Եգորովին 11: 0 հաշվով Արա՛ այս սրիկանե՛ր, դուք ո՞նց եք նման բան ասում․ Աշոտ Անդրեասյան (video) ՇՏԱՊ․ Սարսափելի է․ Կարմիր խաչի օգնությունը պատերազմի դաշտ տանելու փոխարեն թափել են (video) «Արա՛, ո՞նց չասեմ՝ քո արածը շանտղություն է»․ Աշոտ Անդրեասյան (video) «Հարսնաքար» ռեստորանի մոտ բախվել են «BMW X5»-ը, «Tesla»-ն ու «Toyota»-ն. կան վիրավորներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am