Ալիևին զսպելու ձև կա. Ինչպես խափանել թուրք-ադրբեջանական զավթողականությունը

Ֆրանսիան մտահոգված է Հայաստանի տարածքում ընթացող ռազմական գործողություններով և գտնում է, որ հայ-ադրբեջանական սահմանազատումը պետք է արդար ընթանա՝ առանց ուժի գործադրման, երեկ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը։
«Բնականաբար, մեր մտքով զինվորների, զոհված զինվորների ընտանիքների հետ ենք։

Գիտակցում ենք, որ այս ամենը տեղի է ունենում հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի վատթարացման համատեքստում։ Սրանք իրադարձություններ են, որ առաջացնում են Ֆրանսիայի անհանգստությունը։ Սա հրադադարի խախտում է, և այս պատճառով Հայաստանի սահմաններին անվտանգային իրավիճակը վատացել է։ Ֆրանսիան կոչ է անում Հայաստանի և Ադրբեջանի միջև քաղաքական գործընթացների վերսկսմանը։ Բայց գործընթացը պետք է արդար լինի և չպետք է ընթանա ուժի գործադրման ազդեցության ներքո։ Բնականաբար, կապեր կան Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ միջև ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որպեսզի, նախևառաջ իրավիճակի հանդարտեցում տեղի ունենա, և երբ գա ժամանակը, մեր ներդրումն ունենանք քաղաքական գործընթացի վերսկսման մեջ։ Այս պահին մեր հիմնական մտահոգությունը Հայաստանի սահմանին տիրող իրավիճակն է։ Բնականաբար, մեր մտքում են նաև նոյեմբերի 9-ի հայտարարության այն կետերը, որոնց հետ դեռ խնդիրներ կան։ Մասնավորապես, Ադրբեջանում պահվող բոլոր ռազմագերիների ազատման կետը», - ասաց Լաքոտը։

Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է լուծվի միայն բանակցությունների միջոցով, մյուս կարևոր արձանագրում է, որն արեց Լաքոտը: Ավելին, դեսպանը կրկնեց օրեր առաջ իր մեկ այլ կարևոր հայտարարությունը, երբ ««Ազատությանը» տված հարցազրույցում ասել էր, որ Ֆրանսիան պատրաստ է դիտարկել պաշտպանության ոլորտում Հայաստանի դիմումները։ «Բայց պետք է հաշվի առնել նաև ընդհանուր կոնտեքստը։ Նախևառաջ, Հայաստանը և Ֆրանսիան միևնույն ռազմական ալյանսների մաս չեն կազմում։ Ընդհանուր առմամբ, մեր նպատակը ոչ թե ապագա պատերազմներին նախապատրաստվելն է, այլ հակամարտությունից, պատերազմից խուսափելը, որովհետև կարծում ենք, որ տարածաշրջանում առկա խնդիրները չպետք է ունենան ուժային լուծում։ Ղարաբաղի կարգավիճակի հարցը, Հայաստան - Ադրբեջան սահմանի հարցը պետք է լուծվեն միայն բանակցությունների միջոցով։ Ցանկացած այլ ճանապարհ փակուղի է տանելու»։

Երեկ Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների տունը ընդունեց կոնգրեսական Ֆրենկ Փալոնի առաջարկած օրենսդրական փոփոխությունը, որն արգելափակում է Ամերիկայի ռազմական օգնությունը Ադրբեջանին, հաղորդում է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը: 2022 ֆինանսական տարվա ամերիկյան արտաքին օգնության օրինագծում կատարված փոփոխությունն արձանագրում է՝ Միջազգային ռազմական կրթության ու վարժանքների և Արտաքին ռազմական ֆինանսավորման ծրագրերով նախատեսված միջոցները չեն կարող տրամադրվել Ադրբեջանին: Պարբերական բնույթ կրող այդ ծրագրերից բացի` յուրաքանչյուր տարվա կտրվածքով հաստատվող բյուջեում, այդուամենայնիվ, ԱՄՆ պաշտպանական գերատեսչությունը կարող է ռազմական սարքավորումներ հատկացնել Ադրբեջանին:

Կոնգրեսական, Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը ողջունել է փաստաթղթի ընդունումը: Օրվա առաջին կեսին, հղում անելով հայ֊ադրբեջանական սահմանի լարվածությանը, կոնգրեսականը Թվիթերում գրել էր. - «Ադրբեջանի հարձակումները մասն են մի ծրագրի, որի նպատակն է յուրացնել Հայաստանի տարածքը և հարվածել ժողովրդավարությանը»:

Այսօր հայտարարություն է տարածել ԱՄՆ պետքարտուղարություն մամուլի խոսնակ Նեդ Փրայսը, որում նշվում է, որ Միացյալ Նահանգները դատապարտում է Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանին բռնությունների վերջին էսկալացիան։ «Կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին պահպանել հրադադարի իրենց հանձնառությունները՝ անհապաղ քայլեր ձեռնարկելով իրավիճակի դեէսկալացիայի ուղղությամբ։ Շարունակվող լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին ընդգծում է, որ միայն համապարփակ կարգավորմամբ, որը կներառի դեռևս չլուծված բոլոր հարցերը, հնարավոր կլինի նորմալացնել հարաբերությունները երկու երկրների միջև և տարածաշրջանի մարդկանց հնարավորություն տալ միմյանց հետ խաղաղ ապրել։ Միացյալ Նահանգները հորդորում է Հայաստանին և Ադրբեջանին հնարավորինս շուտ վերադառնալ առարկայական բանակցությունների ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ հասնելու հակամարտության տևական քաղաքական կարգավորման»։

Այսպես, ի տարբերություն ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող մյուս երկրի՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան հստակ ԼՂ-ի կարգավիճակի հստակեցման և ԵԱՀԿ ՄԽ-ի հովանու ներքո բանակցությունների շարունակման կողմնակից են: Փարիզից և Վաշինգտոնից հնչում են հայտարարություններ, որոնք մենք չեն լսում Մոսկվայից, ինչը բնական է՝ Մոսկվան հանդես է գալիս խաղաղապահի դերում և լոյալություն է ցուցաբերում:

Հետևաբար, Հայաստանի իշխանությունները պետք է հստակ աշխատեն հենց Վաշինգտոնի ու Փարիզի հետ: Այլապես Թուրքիան ու Ադրբեջանը շարունակելու են իրենց զավթողական քաղաքականությունը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3333 անգամ
Լրահոս
Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am