Մինչև սեպտեմբերի 16 դեռ պետք է ապրել, դուք այդքան ժամանակ ունե՞ք՝ «թավիշներ»...

Իր տարածքային ամբողջականության դեմ ուժի կիրառմանն ի պատասխան Հայաստանի Հանրապետությունը գործի կդնի միջազգային իրավունքով վերապահված իր ռազմաքաղաքական ողջ գործիքակազմը, հայտարարել է այսօր Արտաքին գործերի նախարարությունը:

«Հատկանշական է, որ ադրբեջանական կողմը գնում է իրավիճակի միտումնավոր սրման այն պայմաններում, երբ շարունակվում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում ադրբեջանական զինուժի ապօրինի ներկայությունը, երբ Ադրբեջանի ղեկավարությունը հիմնավորում է նմանօրինակ գործողությունները Հայաստանի հանդեպ տարածքային և պատմական պահանջների առաջադրմամբ», - շեշտում է Արտգործնախարարությունը՝ հավելելով. «Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ուժի կիրառմանն ի պատասխան Հայաստանի Հանրապետությունը գործի կդնի միջազգային իրավունքով վերապահված իր ռազմաքաղաքական ողջ գործիքակազմը»։ Իրադրության հետագա սրման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա», - ասված է հայտարարությունում:

Ադրբեջանական, ինչպես նաև ռուսական լրատվամիջոցներն այսօր մի սենսացիոն լուր հրապարակեցին: Թուրքիան ու Ադրբեջանը պայմանավորվել են համատեղ թյուրքական բանակ ստեղծելու վերաբերյալ, ընթանում են բանակցություններ, հաղորդեցին նրանք՝ վկայակոչելով Թուրքիայի խորհրդարանի նախագահի հայտարարությունը: Նշվում է, որ հունիսին Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերն արդեն անցկացրել են համատեղ մարտավարական զորավարժություններ Նախիջևանում: Թուրք-ադրբեջանական համագործակցության խորացումը ռազմարդյունաբերության ոլորտում նախատեսված էր Շուշիի հռչակագրով:

Այժմ, թուրքական ԶԼՄ-ները մեկնաբանում են, թե Թուրքիայի խորհրդարանի նախագահի խոսքերը սխալ են թարգմանել, հարցը վերաբերյալ միացյալ ռազմական համագործակցության շուրջ ընթացող բանակցություններին: Թեև առանձնապես տարբերություն չկա՝ ռազմական համագործակցությունը ենթադրվում է, որ Շուշիի ռազմական հռչակագրի շրջանակներում Ադրբեջանն ու Թուրքիան միասնական բանակ ունեն:

Հետևաբար, այս իրողության պայմաններում, պետք է հասկանալ, թե Հայաստանն իր ռազմավարական դաշնակցի հետ՝ Ռուսաստանի հետ ինչ պայմանավորվածություններ է ձեռք բերում, ինչ բանակցություններ է վարում առհասարակ:

«Սույն թվականի սեպտեմբերի 16-ին Հայաստանը ստանձնելու է ՀԱՊԿ նախագահությունը` սրանից բխող բոլոր հետևանքներով»,-այսօր հայտարարել է Ազգային ժողովի Արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Հարցին, թե արդյոք Հայաստանը կրկին կդիմի ՀԱՊԿ-ին, Ռուբինյանը պատասխանեց, որ գործընթացը շարունակվում է։

Իսկ ինչ հետևանքներ է բխեցնելու Հայաստանը մի կառույցի շրջանակներում, որին վարկաբեկելու հարցում ամեն ինչ արեց Փաշինյանը: ՀԱՊԿ-ականները, որոնք աշնանը պատերազմի օրերին չեզոքություն էին պահպանում, ծպտուն չէին հանում, որպեսզի չպաշտպանեն Հայաստանին, այդ ի՞նչ են անելու ՀՀ-ի նախագահության ընթացքում... Ադրբեջանին պատժելո՞ւ են: Ո՞ւմ հետ համագործակցելով, Էրդողանի ու Ալիևի հետ սերտ հարաբերություններ ունեցող պետությունների ղեկավարների՞ հետ: Հետո մինչև սեպտեմբերի 16-ին դեռ պետք է ապրել, դուք այդքան ժամանակ ունե՞ք...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 7887 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am