Թաղի խուժանը կանգնել ա,ասել ա կաշառք չվերցնես ,տունդ կպայթեցնեմ.ԿԲ նախկին նախագահ
«Լույսը խավարի մատնեց Հայաստանը:Մեկ միլիոնից ավելի շատ մարդկանց պարտադրվել է կաշառք ստանալ, ընտրակաշառք: Ոստիկանը կանգնել է, թաղի խուժանը կանգնել ա, ես դեպքերը գիտեմ, մտել ասել է՝ չվերցնես, տունդ կպայթեցնեմ»,-Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում հայտարարեց Տնտեսագետ Բագրատ Ասատրյանը: «Կառավարության նոր ծրագրից ոչ մի սպասելիք չունեմ , խորհրդարանն էլ այստեղ անելու բան չունի: Ես որեւէ սպասում էս պառլամենտական քննարկումներից չունեմ, որովհետեւ մեր պատմության ընթացքում ունենք մեր ամենավատ պառլամենտը, ամենաչմտածող պառլամենտը:Հանրապետականները ծրագիր են բերել խորհրդարան, որը ոչ մի հարցի չի պատասխանում:Ինչու՞ ա արդեն 18-19 թվականներին Հայաստանի Հանրապետությունում մահացածների թիվը գերազանցելու ծնվածների թվին: Բերեք հատ-հատ դնենք վերլուծենք»,ասաց ԿԲ նախկին նախագահը:
