ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի եզրափակիչ ելույթը ԱԺ-ում

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի եզրափակիչ ելույթը ԱԺ-ում Ազգային ժողովի հարգարժա´ն նախագահ, հարգելի´ գործընկերներ, հարգելի´ խորհրդարան, տիկնայք և պարոնայք, Նախ և առաջ, ցանկանում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել այս քննարկումների և առաջարկությունների համար: Չափազանց կարևոր է, որ մենք կարողանանք հանդուրժողական և կոռեկտ միջավայր ձևավորել: Հիմնականում ելույթները եղել են այդպիսին, բայց եղել են նաև էմոցիոնալ ելույթներ: Ձեր թույլտվությամբ նաև դրանց կարձագանքեմ: «Ելք» դաշինքի մեր գործընկերների հիմնական քննադատությունը հետևյալն էր. մենք չենք հասկանում՝ 2018 թվականի վարչապետն ով է, այդ իսկ պատճառով կառավարության ծրագիրը քննարկելու իմաստ չենք տեսնում: Կար գնահատական, որ լիբերալ ծրագիր է և դա ձերը չի, մերը պետք է լինի: Ճիշտն ասած, ես այդ գնահատականն ընդունել եմ որպես դրական: Կային առարկայական առաջարկություններ գյուղատնտեսության և այլընտրանքային էներգետիկայի վերաբերյալ, որոնք արդեն ընդգրկված են: Կային նաև էմոցիոնալ ելույթներ, որ այս ծրագիրն առաջընթացի ծրագիր չէ, այլ տեղում դոփելու, բայց, իմ կարծիքով, այն առանձնապես հիմնավորված չէր: «Ծառուկյան» դաշինքի մեր գործընկերների քննադատությունը կամ առաջարկությունները հիմնականում երկու դասի էին. մենք 430 հազար ձայն ունենք, ինչո՞ւ մեր ծրագիրը չեք ընդունում: Փաստարկն այն է, որ մենք ավելի շատ ձայն ենք ստացել, և մեր կարծիքով՝ մեր ծրագիրն ավելի առարկայական է և իրագործելի: Երկրորդ, քաղաքական ուժը նախկինում ունեցել է որոշակի սխալներ կամ չկատարված քայլեր, այդ իսկ պատճառով ցանկացած դեպքում ինչ ծրագիր էլ լինի, մենք չենք քննարկում, չենք լսում: Նաև խմբակցության ղեկավարի խոսքում՝ որպես քննադատություն, ներառված էին այն խնդիրները, որոնք ունենք, բայց մենք մեր ծրագրի մեջ հենց այդ խնդիրներն էլ ֆիքսել ենք և ասել ենք, որ լուծում ենք տալու: Կային, իհարկե, առարկայական առաջարկություններ, բայց նաև էմոցիոնալ ելույթներ՝ ոչ կոռեկտ, անձնական և ոչ հեռանկարային: Ուղղակի խորհուրդ, հորդոր՝ դա ճիշտ չէ: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր խմբակցության և մեր դաշնակից գործընկերներին՝ հնչեցրած գնահատականների և աջակցության համար: Երկու խոսք ասեմ այսօրվա կառավարության և մեր թիմի մասին: Գուցե մի քիչ անհամեստ հնչի, բայց կուզենամ անպայման ճիշտ հասկացված լինել. հավաքվել է բավական ազնիվ, պարկեշտ մարդկանց թիմ: Շատ լավ մթնոլորտ է ձևավորվել՝ աշխատանքային, բաց, գործընկերային, ազատ: Մենք չափազանց շահագրգռված ենք, որպեսզի լինեն կառուցողական առաջարկություններ, քննարկումներ՝ ոչ թե առիթից առիթ, այլ ամենօրյա ռեժիմով: Ընդ որում, այդ թիմը կազմված է մարդկանցից, ովքեր մեր երկրին ծառայելու և լավ գործեր անելու ցանկություն ունեն: Կառավարության ծրագրի վերաբերյալ. մեր պատկերացմամբ՝ մենք կազմել ենք շատ աշխատունակ, շատ պոտենցիալ և հաշվարկված ծրագիր: Ունեցել ենք ներքին բանավեճեր, քննարկել ենք մասնագետների հետ և ոչ միայն հայ մասնագետների: Սա պրոֆեսիոնալ ծրագիր է, որը մեր պետությունը փոխելու է դեպի լավը՝ հիմնված է մեր մշակույթի, ավանդույթների, ընտանեկան արժեքների վրա և միևնույն ժամանակ ժամանակակից և հասկանալի աշխարհի համար: Կրկին ուզում եմ ասել, որ մենք բաց ենք և շահագրգռված ցանկացած հարթակում, թե´ կառավարությունում, թե´ այստեղ համատեղ աշխատելու համար: Կառավարության թիմն այսօր, իհարկե, աջակցության կարիք ունի այն առումով, որպեսզի այն, ինչ նախատեսել ենք, իրագործվի: Չնայած այստեղ մեր գործընկերները, խմբակցությունները հայտարարել են իրենց դիրքորոշումը, թե ինչպես են քվեարկելու, և գուցե այդ առումով կոչ անելը մի փոքր անհեռանկարային է, բայց ուզում եմ կոչ անել, որպեսզի յուրաքանչյուրն ինքը գնահատի՝ մեր ծրագիրն իրատեսակա՞ն է, թե՞ ոչ, իր միջով անցկացնի, իր խղճով անի և ոչ միայն քաղաքական նկատառումներից ելնելով քվեարկություն կատարի: Կրկին ծրագրին անդրադառնալով՝ ասեմ, որ շատ ենք աշխատել դրա վրա, և հստակ պատկերացնում ենք՝ ինչ պետք է անենք: Բոլորին շնորհակալություն և լավ տրամադրություն:

դիտվել է 4 անգամ
Լրահոս
Միայն ադրբեջանի քաղաքացիները կարող են Արցախի հերոսի մոր հոգեհանգստի օրը տժժալ փողոցներում Քո պահած ժողովուրդն ա քեզ ուտելու, նիկոլ Ռուսական զորքը ևս 1 բնակավայրի նկատմամբ է վերահսկողություն հաստատել. ՊՆ Հարիֆ ղեկավարը չպետք է հարիֆացնի երկիրը․ Ռոբերտ Քոչարյան «Ես ձեզ չեմ ներում, որ ուշացել եք»․ հումորային դրվագ Ռոբերտ Քոչարյանի և քաղաքացու զրույցից Իրանն ու Թուրքիան ընդհանուր սահմանին նոր անցակետ են բացել Ամիրյան փողոցում պառկած Գասպարիին ոստիկանները բերման ենթարկեցին Կարապետյանը ՀՀ-ում ամենից շատ ներդրումներ արած մարդն է, անանցյա՛լ երիտասարդ․ Ալեքսանյանը՝ Չախոյանին Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություն՝ Մադրիդի Ալմուդենա տաճարի հայկական խաչքարի մոտ Իսլամաբադում Իրանի և ԱՄՆ-ի միջև հանդիպում չի նախատեսվում. Բաղայի Չպետք է լինի ազգային նվաստացում, պետք է լինի արժանապատիվ կյանք. Քոչարյան Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել Աշխարհի գավաթի կիսաեզրափակիչ Անժելա Սարաֆյան. Մեր փրկված նախնիների շնորհիվ մենք կարող ենք ապրել այսօր և արարել այս աշխարհում Զելենսկին առաջարկել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններն անցկացնել Ադրբեջանում Սուրեն Պապիկյանը չի երկարացրել Կանդազի որդու պայմանագիրը Իսրայելական հարվածների հետևանքով ուրբաթ օրը Լիբանանում 6 մարդ է զոհվել Նիկոլ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում». Մեսրոպ Մանուկյան Մոնտեվիդեոն աջակցում է Հայաստանի հզորացմանը. Ուրուգվայի ԱԳ նախարար ՔՊ-ի կազմակերպած Քաղաքացու օրվա համերգը հարյուրավոր ադրբեջանցիների ներկայությամբ Թուրքիային կոչ ենք անում առերեսվել անցյալի ճշմարտության հետ և քայլեր ձեռնարկել հաշտեցման ուղղությամբ Արսեն Հարությունյանը հաղթել է 2022 թվականի Եվրոպայի չեմպիոն Վլադիմիր Եգորովին 11: 0 հաշվով Արա՛ այս սրիկանե՛ր, դուք ո՞նց եք նման բան ասում․ Աշոտ Անդրեասյան (video) ՇՏԱՊ․ Սարսափելի է․ Կարմիր խաչի օգնությունը պատերազմի դաշտ տանելու փոխարեն թափել են (video) «Արա՛, ո՞նց չասեմ՝ քո արածը շանտղություն է»․ Աշոտ Անդրեասյան (video) «Հարսնաքար» ռեստորանի մոտ բախվել են «BMW X5»-ը, «Tesla»-ն ու «Toyota»-ն. կան վիրավորներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am