Ցբխեք, սատկացրեք լրագրողներին

Հայաստանում անկախ լրատվամիջոցների ու ազատ մամուլի ինստիտուտի կայացման ճանապարհը եղել է բարդ ու հակասական, ուղեկցվել է մամուլի դեմ ամենատարբեր ոտնձգություններով։ Այդուհանդերձ, անկախ բոլոր թերություններից ու դժվարություններից, այսօր Հայաստանն ունի ազատ մամուլ, որի անկախությունը, սակայն, վտանգված է առավել, քան երբևէ։
«Հայաստանում մամուլն այսօր ազատ է, քան երբեւէ» արտահայտության հեղինակը, որ նախկինում ամենասկանդալային թերթի խմբագիրն էր, այսօր՝ պետության ղեկավարը, իշխանության երեք տարիների ընթացքում ամենօրյա արշավ է իրականացնում չորրորդ իշխանության դեմ: Հերթական խոչընդոտն է սպասվում մեզ՝ լրագրողներիս: Իշխանությունները պատրաստվում են սահմանափակել լրագրողների մուտքը խորհրդարան, թույլ չտալ, որ չորրորդ իշխանության ներկայացուցիչնես մտնենք ԱԺ-ի շենք, ազատ տեղաշարժվենք, մոտենանք պատգամավորներին եւ նրանց հարցեր ուղղենք: Իհարկե, հեշտ չէ ամեն անգամ լսել, որ իրենց դավաճաններ են, որ թուրքին են նվիրել Արցախը, կերել են հազարավոր տղաների գլուխներ, հազարներին վիրավոր են դարձրել, խեղել նրանց ճակատագրեր, հազարները անտուն թափառում են, բայց դրա մասին չլսելու միակ ճանապարհն այս երկրից ու մեր աչքից չքվելն է, այդ մասին իրենց հիշեցնելու են ողջ կյանքում, չլինի դա խորհրդարանում, կլինի մեկ ուրիշ վայրում:

Մամուլի նկատմամբ ճնշման առաջին դեպքը տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման հենց սկզբում՝ 2018թ. հունիսին, երբ վարչապետը ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարեց՝ նշելով. «Որոշ հեռուստաընկերություններ, փաստորեն, օգտվելով խոսքի ազատության անսահմանափակ հնարավորությունից՝ որոշել են հակապետական քարոզչություն իրականացնել։ Սա թերևս այն դեպքերից է, երբ իշխանության բարեկրթությունը ոմանք կրկին ու կրկին շփոթում են թուլության կամ միամտության հետ։ Մի' արեք։ Պարզապես մի' արեք»։ Վարչապետը այդպես էլ չբացեց չակերտները և չասաց, թե որ հեռուստատեսությանն է ուղղված այդ գրառումը։ Բայց շատերը դա որակեցին որպես անուղղակի մեղադրանք «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը՝ Ռոբերտ Քոչարյանից հարցազրույց վերցնելու համար։
Լրատվամիջոցների գործունեությանը ուղղակիորեն միջամտելու հաջորդ դեպքը տեղի ունեցավ, երբ հրապարակվեցին ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի ձայնագրությունը։ Ձայնագրության հրապարակումից հետո Նիկոլ Փաշինյանը ուժային կառույցներին հրահանգեց գտնել ձայնագրության հրապարակման աղբյուրը։ Կրկին կասկածում էր նախկին բարձրաստիճան պաշտոնյաների հետ կապ ունեցող մարդկանց և օլիգարխներին, որոնք, ըստ իր տեղեկությունների, «ժողովրդից թալանած փողերով գնել են գաղտնալսման սարքեր, և ստեղծել են հատուկ ծառայություններ պետության մեջ»։ Արդյունքում ուժայինները ներխուժեցին YerevanToday լրատվական կայքի գրասենյակ՝ հիմք ընդունելով այն, որ առաջինը հենց այդ կայքն է հրապարակել ձայնագրությունը։ Առգրավվել էին կայքի համակարգիչները և երկար ժամանակ հետ չվերադարձվեցին՝ խափանելով լրատվականի բնականոն աշխատանքը։ Մինչ օրս պաշտոնապես հաստատված որևէ տվյալ չկա այն մասին, որ հենց Yerevan Today կայքն է գաղտնալսման հրապարակման հեղինակը։
Այնուհետև ուժայինները ներխուժեցին նաև այլ լրատվամիջոցների, մի հրապարակման պատրվակով իշխանական խուժանը հարձակվեց նաեւ Հայելի ակումի գրասենյակի վրա, ձվահարեցին գրասենյակի դուռն ու պատը, գույքային վնաս հասցրեցին, բայց այդպես էլ հրոսակները մնացին անպատիժ: Իշխանությունների թիրախում բազում այլ լրատվամիջոցներ են հայտնվել՝ Փաշինյանի եւ իր մերձավորների վերաբերյալ ոչ այնքան հաճելի հրապարակումների պատճառով:
Բայց չսահմանափակվելով այդքանով` վարչապետը ուղիղ եթերով վարկաբեկման հերթական փորձով հանդես եկավ՝ ասելով, որ մամուլի 90%–ը պատկանում է իրենց ընդդիմադիր ուժերին, իսկ իրենց ընդդիմադիրների մեծ մասը նախկին իշխանության ներկայացուցիչներ են։ Իսկ այն, ինչ արեցին քովիդի եւ 44-օրյա պատերազմի ընթացքում, այլ բառով քան տեռոր եւ գրաքննություն մամուլի նկատմամբ չես անվանի: Բայց ինչպես տեսնում ենք՝ իշխանություննեի սիրտը այսքանով չի հովանում, նրանք փայլուն ուղեղներում ամեն օր մի նոր սահմանափակում է երկնում լրագրողների վերաբերյալ: Մենք առաջարկում ենք այլեւս չընկնել ձեւաանությունների ետեւից եւ իրականացնել իրենց բոլորի բաղձալի երազանքը՝ կոտրել բոլոր լրագրողների գլուխները, նրանց տալ պատերով, հատկապես, որ ժողովրդից չագուճային մանդատ են ստացել ու հանգիստ վեր ընգնեն տեղները՝ իրականացնելով կիսատ թողած գործը՝ Հայաստանի հանձնումը:

Հ.Գ-ՀՀԿ-ի իշխանության ժամանակ, երբ ցանկանում էին քաղաքապետարանի ու կառավարության նիստերը փակ անցկացնել լրագրողների համար Փաշինյանը մի այնպիսի վայնասուն էր բարձրարել, ասես երկիր էին քանդում, թերեւս այդ պատճառով էլ մարդը երկիրը քանդեց, որ հետո քչերին հուզի մամուլի ազատության նկատմամբ իր բռնաճնշումները:

Անի Սահակյան

դիտվել է 2024 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am