ՀՀՇ-ի սբռոդը կրկին բեմում է

«Ես իմ սերնդին չեմ ներում 88-ի շարժումը․ ես գիտեի, որ դա կործանարար ճանապարհ է»,- օրերս լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում հայտարարել է Աշոտ Բլեյանը, ում կարիք չկա ներկայացնելու, նա վաղուց է հայտնի իր թրքասիրական գաղափարներով եւ հիմա էլ չի ներում սրնդակիցներին, որ չեն գնացել իր խոսքով՝ բաց Հայաստանի ճանապարհով, որ հենց այդ ժամանակ պետք է Արցախը նվիրեինք թուրքերին ու ադրբեջանցիների հետ գնայինք բարեկամության ճանապարհով, առեւտուր զարգացնեինք, երկիր շենացնեինք:
Որ Բլեյանի գաղափարները նոր չեն ու տասնամյակներ առաջ նա եւ իր քաղաքական թիմը՝ ՀՀՇ-ն ամեն գնով փորձում էին դա կյանքի կոչել, բոլորիս է հայտնի: 92 թվականին Բբաքու այցից հետո Բլեյանը հիացական էր խոսում այդ պետության մեջ եւ ասում, որ մենք ադրբեջանցիներին լավ չենք ճանաչում. «Ես ինձ համար ճշտեցի. մենք միմյանց վատ ենք ճանաչում, ինչը շատ տխուր է։ Երկրորդ՝ մենք թերագնահատում ենք Ադրբեջանը եւ անկախ պետականություն կառուցելու նրա ձգտումը։ Ձգտումը հզոր է։ Ես տեսա առողջ պետականության ծիլեր, որ պետք է ողջունել. կայուն հարեւանի հետ գործ ունենալը հեշտ է։ Երրորդ՝ չարություն չտեսա։ Փոխարենը տեսա հակամարտությունը կարգավորելու, խզված կապերը վերականգնելու ցանկություն։ Ոչ մի ադրբեջանցի քաղաքական գործիչ չի կասկածում, որ Ղարաբաղը ադրբեջանական տարածք է եւ Հայաստանը ոտնձգություն է կատարել հարեւանի նկատմամբ։ Նրանք պնդում էին, որ հարցի խաղաղ կարգավորումը հնարավոր է, եթե Հայաստանը պատրաստ լինի ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջությունը։ Դրանից հետո կարելի է հաջորդ հարցերը քննարկել։ Հասկանալի է, որ օրակարգում կհայտնվի երկրորդ հարցը` Ղարաբաղի կարգավիճակը։ Այստեղ լուծումների լայն սպեկտր կա. սկսած 88-ի ստատուս քվոն վերականգնելուց մինչեւ Ադրբեջանի քաղաքացիներին տրված իրավունքներից լիիրավ օգտվելը»։

Թե ինչու է հիմա ակտիվացել ՀՀՇ-ի սբրոդը եւ հայկական ազգանունով Հայաստանում ծվարած բլեյանակերպար թուրքերը, կարելի է կռահել: Թուրք վիժվածքները խրախճանքի մեջ են, թեկուզ տասնամյակներ անց իրականություն է դարձել իրենց բոլորի երազանքը եւ այդ երազանքն իրականություն դարձնողն էլ իրենց հոգեզավակն է:
Հայաստանյան թուրքեր-վիժվածքների համար ծանր էր համակրպվել ծաղկուն եւ անվտանգ Արցախի կարգավիճակի հետ, որը նախկին երկու տասնամյակում ապահովում էին հաղթանակած նախագահները: Իսկ ՀՀՇ-ն իր թերմացքով Արցախը հանձնեց թուրքին, կոտորեց հազարավոր տղաների, որ ապացուցի իր գաղափարի ճշմարտացիությունը:
«Ադրբեջանի տնտեսական կյանքը ինձ զարմացրեց այն առումով, որ ես տեսա խաղաղ, բարգավաճ պետության մայրաքաղաք, տեսա սոցիալական որոշակի երաշխիքներով ապրող բնակչություն, տեսա խաղաղ ապրելու վճռական ձգտումով ժողովուրդ, զինվոր, որը չի ուզում հարեւանի հետ այս վեճը իսկական պատերազմի վերածել։ Սրանք այն երաշխիքներն են, որոնք մեզ պիտի ներշնչեն շարունակել սկսածը»,- Բաքվից վերադառնալուց հետո հիացմունքով պատմում էր Բլեյանը։ Մինչդեռ այսօր էլ, երբ Արցախը նվիրել են, իրենց խաղաղասեր բարեկամների բարբարոսությունները շարունակվում են:
Թուքրից սերվածները իրենց չեն ներում թուրքերի հետ բարեկամություն չանելու համար , մեր օրերում գերեվարում ու խոշտանգում են արդեն գերի վերցրած մեր տղաներին, մարտերը տեղափոխվել են Հայաստանի սահման, իսկ Ադրբեջանը ամեն օր հոխորտում է, որ Սեւանն ու Երեւանն էլ է իրենցը:

Անի Սահակյան

դիտվել է 3953 անգամ
Լրահոս
«Հրապարակ»․ Առուշանյանի «բիզնեսը» մետաստազներ է տալիս Ավետ Կոնջորյանի շուրջ պատմությունը ՔՊ-ում նոր փուլ է մտնում. «Ժողովուրդ» Ոստիկանությունն ու ՏԿԵՆ էլ են խցանումների պատճառ. «Ժողովուրդ» На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am