Ավտովթար Երևանում.բախվել են Mercedes-ն ու ГАЗель-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հունիսի 20-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:05-ի սահմաններում Շիրակի փողոցում բախվել են Mercedes մակնիշի 35 DQ 364 համարանիշի և ГАЗель մակնիշի 34 RC 124 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները, ովքեր խցանումներից խուսափելու համար կատարել են համապատասխան գործողություններ և մեքենաները դուրս բերել երթևեկելի գոտուց: Ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ Փաստի առթիվ ՃՈ 1-ին սպայական գումարտակի սպայական ջոկի տեսուչի կողմից անվարույթ նյութեր են նախապատրաստվում։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
