Նախապատերազմական սպառնալիքներ Անկարայից. Ովքեր են «ներսի» ու «դրսի» ուժերը

Ինչպես աշնանը 44-օրյա պատերազմից առաջ ադրբեջանական սպառնալիքներին զուգահեռ Թուրքիայի իշխանավորներից էինք պարբերաբար լսում սպառնալիքներ Հայաստանի ուղղությամբ, թե՝ «որքա՞ն կարող է Ադրբեջանը հանդուրժել Հայաստանի ագրեսիվ քաղաքականությունը»:

Վերջին շաբաթներին Ալիևը սաստկացրեց սպառնալիքները, ավելին՝ Պուտինի հետ հանդիպումից հետո նա պնդել, որ «Զանգեզուրի միջանցքը» պետք է բացվի և Ռուսաստանը համակարծիք է Ադրբեջանի մոտեցման հետ, արդեն սկսեցին թուրքական սպառնալիքները...

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Նուման Քուրթուլմուշը Բաքվում հայտարարել է, թե Հարավային Կովկասի խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանի երկրների կողմից։

Թուրքական «Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ նա ասել է, թե Երևանը պետք է հրաժարվի տարածաշրջանային խնդիրների լուծումը Հարավային Կովկասից դուրս փնտրելու «սովորությունից», և կրկնել է վեց երկրների ձևաչափով համագործակցության պլատֆորմ ստեղծելու Թուրքիայի նախագահի գաղափարը։ «Համոզված եմ, որ փոխգործակցության ամենաճիշտ ուղին վեցի պլատֆորմն է՝ Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի, Հայաստանի ու Վրաստանի մասնակցությամբ։ Բոլոր խնդիրներն ու տարաձայնությունները պետք է լուծվեն տարածաշրջանի երկրների կողմից», - ասել է Թուրքիայի իշխող կուսակցության փոխնախագահը, նշելով, թե Երևանում վերջապես պետք է գիտակցեն, որ լարվածության նոր օջախների ստեղծումը ոչ մի օգուտ չի բերի Հայաստանի ժողովրդին։

Ադրբեջանական լրատվամիջոցները լրագրողների հետ Քուրթուլմուշի զրույցից այլ շեշտադրումներ են առանձնացնում, մասնավորապես Թուրքիայի և Ադրբեջանի մասով։ Նա նշել է․ «Մենք բոլոր ուժերով աջակցել ենք Ադրբեջանին ղարաբաղյան պատերազմի ժամանակ»: Իսկ հետպատերազմյան իրավիճակի մասին ասել է, թե տարածաշրջանի կայունությունը և զարգացումը կապահովվի Թուրքիայի ու Ադրբեջանի համատեղ ջանքերի շնորհիվ։ Ըստ այս հաղորդագրության՝ Քուրթուլմուշը Հայաստանի ապավինած դրսի ուժերի թվին է դասել նաև սփյուռքը, ասելով, թե Հայաստանը չպետք է հույսը դնի արտաքին ուժերի, այդ թվում՝ սփյուռքի վրա։ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումը պետք է տեղի ունենա քննարկումների միջոցով, իսկ զսպվածությունը, ըստ թուրք գործչի, Հայաստանին օգտակար կլինի։

Ի դեպ, Թուրքիայի իշխող կուսակցության պատվիրակությունը Ադրբեջանում է քառօրյա այցով։ Մինչև հուլիսի 28-ը նախատեսված են մի շարք հանդիպումներ, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Քուրթուլմուշի հիշատակած Կովկասյան իսլամական բանակը կամ Իսլամի բանակը Ադրբեջանում ձևավորվել էր 1918թ. ըստ Ադրբեջանի առաջին հանրապետության և օսմանյան Թուրքիայի միջև ստորագրված բարեկամության պայմանագրի, որով Թուրքիան պարտավորվել էր ռազմական օգնություն ցուցաբերել Ադրբեջանին անվտանգությունն ապահովելու նպատակով։
Մեկ այլ թուրք պաշտոնյան էլ իր հերթին սպառնացել է Հայաստանին...

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության մամուլի խոսնակ Օմեր Չելիքը Հայաստանի հասցեին սպառնալիքներ պարունակող գրառում է արել Twitter-ի միկրոբլոգում գրելով. «Հայաստանի՝ Քելբաջարում (Քարվաճառ) իրականացրած հարձակման հետևանքով Ադրբեջանի զինվոր է զոհվել։ Խստագույնս դատապարտում ենք այդ հարձակումը։ Հայաստանը շարունակում է իր ագրեսիվ քաղաքականությունը, որը տարածաշրջանի խաղաղության համար սպառնալիք է։ Այդ ագրեսիվ քաղաքականության համար պատասխանատու են նաև Հայաստանին քաջալերողները»։

Թուրք պաշտոնյան հիշեցրել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ուշադրություն էր հրավիրել տարածաշրջանի երկրների հետ ձևավորվելիք պլատֆորմի կարևորության վրա։ «Ասել էր Էրդողանը, որ Հայաստանը կներգրավվի այդ պլատֆորմում, եթե հրաժարվի իր ագրեսիվ պահվածքից։ Հայաստանը չպետք է վատնի այս պատմական հնարավորությունը։ Հայաստանը պետք է լավ հասկանա մեր նախագահի և Ադրբեջանի նախագահ պարոն Ալիևի ուղերձները։ Հակառակ դեպքում առերեսվելու է նոր խնդիրների հետ»,- սպառնացել է Չելիքը։

Փաստորեն, Անկարան համարում է, որ ԵՄ երկրները, երբ հայտարարում են, որ ԼՂ վերջնական կարգավիճակը պետք է լուծվի, նրանք արդեն «դրսի» ուժեր են, իսկ Ռուսաստանն ու Թուրքիան՝ որպես «ներսի ուժեր», ինչպես ցանկան պետք է որոշեն Հայաստան-Ադրբեջան սահմանները: Ուշագրավ խոստովանությունների ականատես ենք դառնում՝ փաստացի...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1930 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am