Կիսամերկ խրախճանքի թագավորությունում

44-օրյա պատերազմից և ստորացուցիչ կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրումից դեռ մեկ տարին չի անցել, դեռ չեն սպիացել պատերազմի թողած խորը վերքերը՝ կան բազմաթիվ անհետ կորածներ, հազարավոր անտուն արցախցիներ, սգացող մայրեր, հաշմված երիտասարդներ, որոնք պետության ուշադրության ու հոգացության կարիքն ունեն, հայ գերիներին խոշտանգում ու դատում են Ադրբեջանի բանտերում, Ալիևը շարունակաբար հոխորտում է, որ Սևանն ու Երևանը՝ ադրբեջանական են, Սյունիքում, Երասխում, Գեղարքունիքում մարդիկ ապրում են տագնապով, վիրավորվում են թշնամու գնդակից: Հայաստանի սահմանները վտանգված են ամբողջովին, պատերազմի սուրն այլեւս Հայաստանի գլխին է ճոճվում...

Իսկ ի՞նչ են անում այսօրվա իշխանավորները, այո, բառի բուն իմաստով խրախճանքների մեջ են: Կիրակի Նիկոլ Փաշինյանը հայրենի Տավուշում Վարդավառն էր տոնում մարզի ռեստորաններից մեկում՝ անվտանգության հարյուրավոր աշխատակիցների ուղեկցությամբ, Նախորդ օրը իշխանական ողջ կազմը Շիշ բռնող մականունով հայտնի Հայկ Սարգսյանի հարսանիքին էր, իսկ Փաշինյանի Էրատոն՝ Աննա Հակոբյանն ու ավագ դուստրը համացանքը պայթեցրեցին իրենց կիսամերկ լուսանկարներով եւ հոլիվուդյան ժպիտներով, ասես ոչինչ չի եղել եւ սույն տիկինը չի հրահանգավորել 44-օրյա պատերազմի մարտը վարողներին:
Համացանցում հայտնված հարսանեկան կադրերից ու լուրերից ակնհայտ է դառնում, որ Ծառուկյանի որդու հարսանիքը քննադատողները ավելի ճոխ ու այլասերված միջոցառման են մասնակցել, ընդամենը երեք տարվա իշխանության պատգամավորի: Այն տեղի է ունեցել Երեւանի ամենաթանկարժեք ու վերջին շրջանում թրենդային ռեստորանային համալիրներից մեկում` Prime hall-ում։ Մոտ 500 հյուր է մասնակցել՝ կրիմինալ աշխարհից մինչեւ քաղաքական, այդ թվում Նիկոլ Փաշինյանը՝ իր ընտանիքով, ում անվտանգության համարը հարսանեկան սրահ մուտքն անձնագրերով են կազմակերպել: Հենց այդ արարողությունից էր Աննա Հակոբյանը նկարներ դրել եւ գրել, որ երկարատեւ ընդմիջումից հետո ուրախալի առիթի են մասնակցում։ Սարգսյանի ընտրյալը հայտնի Հայրապետյան եղբայրներից մեկի թոռնուհին է` Օլյա Հայրապետյանը։ Խելահեղ ծախսերի մասին են խոսում, որ օրինակ հարսանեկան տորթը 10 հազար դոլար է արժեցել, 20-25 հազար դոլար էլ տվել են խնջույքի երգիչներին: Մի խոսքով՝ տիպիկ օլիգարխիկ հարսանիք: Չենք հարցնում, թե որտեղից Հայկ Սարգսյանին նման կարողություն՝ լինելով շարքային պատգամավոր, քանզի Հայաստանը փոքր երկիր է եւ բոլորին է հայտնի, թե ինչ միջոցներով է նա այս ամենին հասել: Սակայն մի հարց անձամբ Փաշինյանին եւ իր Էռատոյին չենք կարող չտալ՝Հայաստանում ամեն բան ադքան լավ է, որ կարողանում եք քեֆ ուրախություն անե՞լ։ Իսկ գուցե օրինակ եք ծառայում ժողովրդին, թե ինչպես պետք է թքած ունենալ սգացող ծնողի, անդամալույծ հերոսի խեղված ճակատագրի, անտուն մարդկանց վրա՝ սեփական ազդրերի հետ ի ցույց դնելով հանրությանը՝ ձեր ուրախությունը:

Անի Սահակյան

դիտվել է 5812 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am