Ավինյանը քսի է տալիս

Մեր օրերում, երբ պատերազմի վտանգը կրկին կախված է օդում, տեւական ժամանակ է հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը չի մարում, հանրային ողջ ուշադրությունը սահմանի կողմն է, երբեմն անտեսվում են ուշադրության արժանի իրադարձություններ եւ երեւույթներ: Ահավասիկ այդպիսիններից մեկը փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Ավինյանի ճեպազրույցն էր լրագրողների հետ, որը ոչ այլ բան, քան անադեկվատության դրսեւորում դժվար է անվանել: Մարդը, որ երեք տարի է զբաղեցնում է պետության առանցքային պաշտոններից մեկը եւ առանցքային դերակատարում ունի հանրային կյանքի կառավարման առումով, պարզվում է՝ հեգուբաժարանի պացիենտից քիչ է տարբերվոմ կամ էլ թուրքի գործակալ է, ապազգային տարր: Միայն այսպիսինները կարող են իրերն ու երեւույթները մեկնաբանել այնպես, ինչպես Ավինյանը:
Այսպիսով՝ լրագրողի հարցին՝ երբ են ադրբեջանական զորքերը հեռանալու Հայաստանի սուվերեն տարածքներից,որտեղ տեղակայվել են այս տարվա մայիսից, սույն պարոնը պատասխանում է. «Երբ կհեռանան, դուք կիմանաք այդ մասին», ասել է թե՝ երբ ուզենան, այդ ժամանակ էլ կհեռանան:

Սրանից խոսուն անպատասխանատվություն դժվար է պատկերացնել, պետության ամենաբարձր պաշտոններից մեկը զբաղեցնող անձը խոստովանում է, որ իշխանությունը զրո է, իշխանությունը ոչինչ չի ձեռնարկում ոչ դիվանագիտական, ոչ ռազմական մակարդակում իր սուվերեն տարածք ներխուժած թշնամուն վռնդելու ուղղությամբ: Ավելի ճիշտ՝ ձեռնարկում է՝ ֆիքսելով, որ ադրբեջանական կողմն է ստեղծում այդ լարվածությունը: Ըստ Ավինյանի սա է ամենակարեւոր հարցը, որ ֆիքսենք ու միջազգային հանրությանը ներկայացնենք. «Սահմանային լարվածություններ կան, դրանք ստեղծում է ադրբեջանական կողմը, սա շատ կարևոր արձանագրում է, որ պետք է անենք»,- ասում է Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչպե՞ս է տեսնում սահմանային իրավիճակի կարգավորումը, և ինչո՞ւ իրենց իշխանությանն ի վերջո չի հաջողվում հասնել խաղաղության:
«Երբ փորձում ենք այլ մեղավորներ փնտրել, դա մեզ շատ սխալ տեղ է տանում: Արձանագրումը, որ ադրբեջանական կողմն է հաճախակիորեն լարվածություն ստեղծում սահմանին, կարևոր է, որ ինքներս հասկանանք, ընդունենք և համոզենք մեր միջազգային գործընկերներին: Սահմանային լարվածություններին պետք է տալ սիմետրիկ պատասխաններ՝ հնարավորինս զսպված, բայց և հասկանալ, որ սահմանային անվտանգության ապահովումը մեր ԶՈւ, մեր սահմանապահ զորքերի պարտականությունն է, և մեր պարտականությունն է դա ապահովել»,- ավելացնում է նա:
Ի տարբերություն Ավինյանի եւ իր թիմի, շատերն են արձանագրել , որ այդ միջադեպերը Ադրբեջանն է հրահրում, եթե պարոն այլ կասկածներ ունի եւ հանրությանը փորձում է հակառակում համոզել, դա իր եւ իր ղեկավարի քննարկելիք խնդիրն է, բայց հետաքրքիր է իմանալ՝ այդ ինչ սիմետրիկ պատասխանների մասին է խոսում այս մարդը, որն է այդ համաչափությունը, որ շուրջ երեք ամիս է ադրբեջանական զորքերը մեր տարածքում են, իսկ մեր պաշտպանական գերատեսչությունները մատը մատին չեն խփում, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարում է, որ Սեւ լճի 30 տոկոսի համար պատերազմ չի սկսի՞, այն դեպքում, երբ հայկական կողմից մինչեւ վերջերս էլ գերի են ընկնում՝ անզգուշորեն խախտելով դեռեւս չգծված սահմանները:
Ինչ վերաբերում է սահմանագծմանը եւ սահմանազատմանը, այս ոչ կոմպետենտ պաշտոնյան հերթական սկանդալային եւ վտանգավոր հայտարարությունն է անում, ասելով, թե վաղ, թե ուշ այն պետք է տեղի ունենա բոլոր հարևանների հետ: Գաղտնիք չէ, որ Հայաստանը նաեւ Վրաստանի հետ սահմանային հարցերը վերջնական չի լուծել եւ սրանով իշխանության ներկայացուցիչը ըստ էության սադրում է մեր վրա քսի տալիս նաեւ հարեւան պետություններին:
Մյուս աբսուրդ միտքը. Լրագրողի հարցին, թե ինչ է պահանջում Ադրբեջանը խաղաղության պայմանագրի դիմաց, Ավինյանը հորդորում է ադրբեջանական կողմից ճշտել: Այս մարդը մոռանում է, որ Ալիեւի հետ ուղիղ կապի մեջ միայն իր հողատու շեֆն է, իսկ իշխանությունը պարտավոր է հանրությանը ներկայացնել, թե որն է լինելու խաղաղության գինը:

Անի Սահակյան

դիտվել է 3427 անգամ
Լրահոս
«Հրապարակ»․ Առուշանյանի «բիզնեսը» մետաստազներ է տալիս Ավետ Կոնջորյանի շուրջ պատմությունը ՔՊ-ում նոր փուլ է մտնում. «Ժողովուրդ» Ոստիկանությունն ու ՏԿԵՆ էլ են խցանումների պատճառ. «Ժողովուրդ» На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am