Հայտնի ֆուտբոլիստի որդին «Mercedes»-ով հարվածել է «Opel»-ին. կա վիրավոր
Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ հունիսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։50-ի սահմաններում Իսակովի պողոտայում բախվել են Opel մակնիշի 35 FT 397 համարանիշի և Mercedes ML 550 մակնիշի 10 DO 008 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Դեպքի վայրում ականատեսներն ասում էին, որ վթարի մեղավորը եղել է Mercedes-ի վարորդը, ով մեծ արագությամբ ընթանալիս բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում վթարային լուսարձակները միացրած Opel-ին, որն էլ շպրտվել և բախվել է հաստաբուն ծառին, իսկ Mercedes-ի վարորդն ու ուղևորը, որոնք եղել են շորտերով, դեպքի վայր ժամանած ճանապարհային ոստիկաններին փորձում էին մոլորեցնել, որ իրենք չեն ավտոմեքենա վարել։ Մանրամասները՝ այստեղ:
