Հոլանդական «Տելեգրաֆ» թերթում նամակ է հրապարակվել «Հայաստանի ազատագրումը» խորագրով

aliq.ge կայքը ներկայացնում է «Հայոց ցեղասպանությունը վրաց պարբերական մամուլում 1914-1918 թթ» գրքի հերթական` 18-րդ հատվածը: Այս մասում ներկայացնում ենք «Վրաստան» եւ «Ժողովրդական թերթիկ» վրացալեզու պարբերականներում, 1916 թվականի փետրվար-մարտ ամիսներին հրապարակված հոդվածների հայերեն տարբերակները:

Վրաստան 1916/02/14 #35

Հայերի կյանքը

Մոսկվայի հայկական հանձնաժողովը հեռագրով հարց է ուղղել քաղաքների միության հոգաբարձու Խատիսովին․ ցանկանում է տեղեկանալ Արզրումից, Մուշից և Խնուսից փախուստի դիմած հայերի թվաքանակի ու ընդհանուր վիճակի մասին, որպեսզի օգնություն ցուցաբերի: «Հորիզոն»-ը հեռագիր է ստացել. Արզրումում հայերը մեծ թվով սեփականություն են թողել և անհրաժեշտ է տղամարդկանց ուղարկել, որպեսզի տիրություն անեն:

Վրաստան 1916/02/17 #37

Հայերի կյանքը

Բաթումիից «Հորիզոն»-ին տեղեկացնում են, որ այս օրերին Արխավի շրջանից բերել են 15 մահմեդական հայի: Հայկական կենտրոնական հանձնաժողովը վերջին նիստի ժամանակ որոշում է կայացրել՝ օգնել Արզրումի կողմերում մնացած հայերին, նրանց համար հավաքել տաք հագուստ և սնունդ:

Վրաստան 1916/02/19 #39

Հայերի կյանքը

Արզրումի գրավումից հետո Թբիլիսիում գտնվող աքսորվածները մարտունակ են և ասում են, որ պատրաստ են հայրենիք վերադառնալ: Նույնիսկ մի քանի խումբ է ուղարկվել: Օդեսայի քաղաքապետը հայկական «Պատերազմը և հայերը» ամսագրի հրատարակչության թույլտվություն է տվել: Մոսկվայի հայկական հանձնաժողովն Արզրումի հայերի վիճակը պարզելու համար մարդ է ուղարկել:

Վրաստան 1916/02/21 340

Հայերի կյանքը

Ժնևից «Մշակ»-ին տեղեկացնում են, որ Ժնևում աքսորված հայերի համար հավաքվել է 10 հազար ֆրանկ, որից 2 հազարն ուղարկել են կաթողիկոսին` Ուրմիայի փախստականների համար: Արզրումից «Հորիզոն»-ին տեղեկացնում են. քաղաքում մնացել է 20 հայ աղքատ ընտանիք և շատ երեխաներ: Խանութներն ու կրպակները կողոպտված են՝ հիմնականում պարսիկների կողմից: Թեմական տունն այրվել է: Մնացած հայերն ասում են, որ 10 ամիս առաջ հայերին վերաբնակեցրել են Արզրումից:

Վրաստան 1916/02/25 #43

Աքսորված հայերը

Հայ հասարակական հիմնարկները տեղեկություններ են ստանում, որ Ռուսաստանի զինվորների կողմից նոր գրավված տեղերից հայերը փախչում են: Նման շատ փախստականներ են եկել Ալաշկերտ:

Վրաստան 1916/02/26 #44

Թբիլիսիի քաղաքային խորհրդի անդամ Ա. Մ. Արղութինսկին, խորհրդի խոսնակ Խունունցը և բժիշկ Մինասյանցը վերադարձել են Արզրումից: Նրանց խոսքերով, Արզրումում այժմ մոտ 90 հայ է մնացել և մոտ 25 հազար օսման: Սարիղամիշից նահանջելու ժամանակ, օսմանցիները հայերի մեծ մասին վերաբնակեցրել են Միջագետքում:

Ժողովրդական թերթիկ 1916/02/27 #513

Հայերի կոտորածը

Հայկական տնտեսական հասարակությանն Ալաշկերտի Կարակլիսից տեղեկացնում են. փախստականների թիվն աճում է, ամեն օր փախստականներ են գալիս Խնուսից և Մուշից: Նրանց մեջ շատ են հիվանդները, վիրավորներն ու խեղվածները: «Հորիզոն»-ին տեղեկացնում են, որ Արզրումում մնացել է մոտ 100 հայ, որոնց մի մասին պետք է տեղափոխեն Կովկաս: Բայկալի կողմերից «Հորիզոն»-ին տեղեկացնում են, որ Բերյոզովկա կանգառի մոտակայքում օսմանյան կողմերից 349 գերի կա, այդ թվում 30-ը հույն են, իսկ 319-ը` հայ:

«Մշակ»-ի հաղորդմամբ` «Հայ ընդհանուր բարեգործական միության» հոգաբարձուները մոտ ապագայում պատրաստվում են հավաքվել Եգիպտոսում:  Հավաքին հրավիրված կլինեն Ռուսաստանի և օսմանյան հայերի ներկայացուցիչներ: Հավաքի նպատակն է կոչ անել կովկասյան հասարակությանը` օգնել «Հայ ընդհանուր բարեգործական միության»-ը, որը ղեկավարում է Եգիպտոսում գտնվող Պողոս Նուբար Փաշան։ Միության նպատակն է հիմնադրամի հզորացմամբ օգնել Հայաստանի վերածննդին:

«Մշակ»-ին տեղեկացնում են՝ առաջիկայում Երևանից Արզրում է ուղարկվելու «Պատերազմից տուժածներին օգնություն ցուցաբերող Մոսկվայի հայերի հանձնաժողով»-ը: Հանձնաժողովի կազմում են` բժիշկ, ֆելդշեր և սանիտարներ: Քարավանատանն աքսորվածների համար նորից բացվել է որբ երեխաների ապաստանը` որը նախատեսված է 100 երեխայի համար:

Ժողովրդական թերթիկ 1916/02/27 #513

Արզրումից Թբիլիսի են վերադարձել քաղաքի ղեկավարության անդամ թավադ Ա. Մ. Արղութինսկի-Դոլգոռուկովը, խոսնակ Ի. Ն. Խունունցը և բժիշկ Մինասյանցը: Նրանց խոսքերով, այժմ Արզրումում 25 հազար օսման և 90 հայ են բնակվում: Օսմանցիների նահանջելու ժամանակ հայերին վերաբնակեցրել են Միջագետքում:

Վրաստան 1916/02/28 #46

«Հայաստանի ազատագրումը»

Արզրումի գրավումից հետո, հոլանդական «Տելեգրաֆ» թերթում նամակ է հրապարակվել «Հայաստանի ազատագրումը» խորագրով, որտեղ ասվում է. Ռուսաստանի բանակը հաղթել է և ցրել Օսմանյան կայսրության 200 հազարանոց զորքին: Հոգին տված Հայաստանը կենդանացել է, քանի որ, այս տեսանկյունից, ռուսական կողմի գրավումը հավասար է ազատագրման: Գերմանիան այժմ չի կարողանա Անատոլիայից դուրս քշված զինվորներով բանակ կազմել և Ռուսաստանի բանակին, առանց խոչընդոտի, կարող է միանալ Միջագետքում գտնվող անգլիական բանակը:

Վրաստան 1916/03/1 #47

Հայերի կյանքը

Աքսորվածների իրավիճակին ծանոթանալու նպատակով Թբիլիսի է ժամանել Անգլիայի խորհրդարանի անդամ Բեկստոնը: Հայերի կենտրոնական հանձնաժողովը և Կովկասյան հայերի բարեգործական հասարակության ներկայացուցիչ Շարաթյանը տեղեկացնում են, որ ավարտել են Պարսկաստանի և Կովկասի տարածքում գտնվող աքսորված քրիստոնյաների մարդահամարը:

Վրաստան 1916/03/2 #48

Հայերի կյանքը

Պատերազմից տուժածներին օգնություն ցուցաբերող քաղաքային կենտրոնական կոմիտեին կից գործող հանձնաժողովի ղեկավար Ա. Առաքելյանցը գեներալ Թամամշևին է ներկայացրել փախստականների ցուցակը և խնդրել 88 հազար մանեթ փոխանցել՝ ընթացիկ տարվա հունվարին, փետրվարին և մարտին, փախստական հայերին, ասորիներին, ռուսներին և լեհերին պահելու համար:

Մուշ քաղաքում այժմ 1000 աքսորված կա: Սասունից եկել են 160-ը: Խնուսում աքսորվածների թիվը գերազանցում է հազարը: Խնդրում են արագ տաք հագուստ ուղարկել: Կովկասի տարբեր վայրերից՝ Արզրումից, Շուշիից, Սասունից և այլն, խմբերով Թբիլիսի են գալիս փախստական հայեր: Նրանք ցանկանում են վերադառնալ իրենց տները, սակայն, քանի որ ռազմական գերատեսչությունից վերադառնալու թույլտվություն առայժմ չկա, ստիպված են սպասել Թբիլիսիում: Ավելի լավ կլինի փախստականները մնան այնտեղ, որտեղ դեռևս մնում են և երբ հնարավորություն կլինի «Հորիզոն» թերթը կտեղեկացնի նրանց:

Ամերիկայից Թբիլիսի է ժամանել հայ կամավորների երկու ջոկատ: Նրանք շուտով կուղարվեն պատերազմի դաշտ:

Վրաստան 1916/03/8 #53

Հայերի միջև

Աքսորված հայերի հայրենիք վերադառնալու հարցով հայ հասարակության ներկայացուցիչները ժողով են անցկացրել: Որոշվել է աջակցել միայն աշխատանքի ունակ տղամարդկանց վերադարձին և այն էլ այնպիսի վայրեր, ինչպիսին է օրինակ` Ալաշկերտի, Վանի և Մելազկերտի կողմերը: Միևնույն ժողովին որոշվել է հիմնել փախստականների հոգածության բոլոր կոմիտեների բյուրո, որն իրավունք կունենա անհրաժեշտ օգնության համար ուղիղ դիմել կառավարությանն ու հասարակական հաստատություններին:

Վրաստան 1916/03/11 #56

Հայ կաթողիկոսը 10 հազար մանեթ է փոխանցել օսմանյան հայերի ավերված տները վերականգնելու նպատակով ձեւավորված հանձնաժողովին։

Հայրենիք 1916/03/13 #309

Խառնաշփոթ Ստամբուլում

Անցած շաբաթ Ստամբուլում սննդի թանկացման պատճառով խառնաշփոթ է սկսվել: Այնտեղ հայտնվել են «արշավողներ», ովքեր հարձակվել են խանութների վրա, թալանել հայերի ու հույների տները: Խառնաշփոթը կասեցրել են զենք կիրառելով:

Վրաստան 1916/03/29 #70

Քայիրից տեղեկացնում են. Օսմանյան Հայաստանն ազատագրող բանակն արդեն 25 հազար մարդ է ուղարկել:

Վրաստան 1916/03/31 #71

Օսմանյան կայսրության գրեթե բոլոր քաղաքներում խառնաշփոթ է սկսվել: Ժողովուրդը վրդովված է գերմանացիների վրա և երիտթուրքերին համարում են հայրենիքի դավաճաններ:

Հավաքածուն հրապարակվել է «Վրաստանի հայ համայնք» կազմակերպության կողմից և «Հայ-եվրոպական ֆեդերացիա հանուն արդարադատության և ժողովրդավարության» Վրաստանի գրասենյակի աջակցությամբ: Աշխատանքում տեղ են գտել հայոց ցեղասպանության մասին Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանի վրացական տարեգրության բաժնի նյութերը: Ծրագրի հիմնական նպատակն է` թեմայի շուրջ ծանոթացնել վրաց ընթերցողին խորհրդարանի արխիվային նյութերի հետ: Հավաքածուն պատրաստել են` Գևորգ Յագուտովը, Ռազմիկ Բադալյանը, Արթուր Միրզոյանը, Էդուարդ Սահակյանը, Ալեքսանդր 0հանյանը:

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Միայն ադրբեջանի քաղաքացիները կարող են Արցախի հերոսի մոր հոգեհանգստի օրը տժժալ փողոցներում Քո պահած ժողովուրդն ա քեզ ուտելու, նիկոլ Ռուսական զորքը ևս 1 բնակավայրի նկատմամբ է վերահսկողություն հաստատել. ՊՆ Հարիֆ ղեկավարը չպետք է հարիֆացնի երկիրը․ Ռոբերտ Քոչարյան «Ես ձեզ չեմ ներում, որ ուշացել եք»․ հումորային դրվագ Ռոբերտ Քոչարյանի և քաղաքացու զրույցից Իրանն ու Թուրքիան ընդհանուր սահմանին նոր անցակետ են բացել Ամիրյան փողոցում պառկած Գասպարիին ոստիկանները բերման ենթարկեցին Կարապետյանը ՀՀ-ում ամենից շատ ներդրումներ արած մարդն է, անանցյա՛լ երիտասարդ․ Ալեքսանյանը՝ Չախոյանին Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություն՝ Մադրիդի Ալմուդենա տաճարի հայկական խաչքարի մոտ Իսլամաբադում Իրանի և ԱՄՆ-ի միջև հանդիպում չի նախատեսվում. Բաղայի Չպետք է լինի ազգային նվաստացում, պետք է լինի արժանապատիվ կյանք. Քոչարյան Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել Աշխարհի գավաթի կիսաեզրափակիչ Անժելա Սարաֆյան. Մեր փրկված նախնիների շնորհիվ մենք կարող ենք ապրել այսօր և արարել այս աշխարհում Զելենսկին առաջարկել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններն անցկացնել Ադրբեջանում Սուրեն Պապիկյանը չի երկարացրել Կանդազի որդու պայմանագիրը Իսրայելական հարվածների հետևանքով ուրբաթ օրը Լիբանանում 6 մարդ է զոհվել Նիկոլ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում». Մեսրոպ Մանուկյան Մոնտեվիդեոն աջակցում է Հայաստանի հզորացմանը. Ուրուգվայի ԱԳ նախարար ՔՊ-ի կազմակերպած Քաղաքացու օրվա համերգը հարյուրավոր ադրբեջանցիների ներկայությամբ Թուրքիային կոչ ենք անում առերեսվել անցյալի ճշմարտության հետ և քայլեր ձեռնարկել հաշտեցման ուղղությամբ Արսեն Հարությունյանը հաղթել է 2022 թվականի Եվրոպայի չեմպիոն Վլադիմիր Եգորովին 11: 0 հաշվով Արա՛ այս սրիկանե՛ր, դուք ո՞նց եք նման բան ասում․ Աշոտ Անդրեասյան (video) ՇՏԱՊ․ Սարսափելի է․ Կարմիր խաչի օգնությունը պատերազմի դաշտ տանելու փոխարեն թափել են (video) «Արա՛, ո՞նց չասեմ՝ քո արածը շանտղություն է»․ Աշոտ Անդրեասյան (video) «Հարսնաքար» ռեստորանի մոտ բախվել են «BMW X5»-ը, «Tesla»-ն ու «Toyota»-ն. կան վիրավորներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am