Կորոնավիրուսի «դելտա» շտամը՝ Հայաստանում. Անահիտ Ավանեսյան (video)
Հայաստանում կորոնավիրուսի դելտա շտամը դեռ չի հայտնաբերվել սեկվենավորման հետազոտությունների ժամանակ, սակայն շտամը երկրում, իհարկե, շրջանառվում է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:
Նրա խոսքով, Հայաստանն այսօրվա դրությամբ ունի բաց սահմաններ եւ Ռուսաստանի, եւ Վրաստանի հետ, որտեղ այս շտամն արդեն հայտնաբերված է, բացի այդ, Եվրոպական շատ երկրներում այդ շտամը հիմա մեծամասնություն է կազմում:
