«Մենք խաղալիքներ բանակում չունենք». Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ պաշտպանության նախարարությունը և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը հերքում են Ադրբեջանի ՊՆ հայտարարությունն այն մասին, թե իբր հունիսի 21-ին խոցվել է հայկական անօդաչու թռչող սարք: «Մենք խաղալիքներ բանակում չունենք»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
