Swarovski ընկերության սեփականատիրոջ դստեր շքեղ հարսանիքը/տեսաշար/
Harpersbazaar.com-ի փոխանցմամբ, Swarovski ընկերության սեփականատիրոջ դուստրը՝ Վիկտորյա Սվարովսկին, ամուսնացել է։ 23-ամյա գեղեցկուհուն կնության է առել 40-ամյա մեծահարուստ Վերներ Մուրցը։
Հարսանեկան արարողությունն անցկացվել է իտալական Տրիեստ քաղաքում՝ հայտնում է
Վիկտորյայի զգեստը զարդարված է եղել 500 հազար բյուրեղներով ու կշռել 40 կգ։ Դրա արժեքը կազմել է 900 հազար դոլար։ Զգեստի հեղինակը եղել է Մայքլ Սինկոն, ով զգեստներ է մոդելավորել համաշխարհային աստղերի՝ Ջենիֆեր Լոպեսի, Ռիհաննայի, Բեյոնսեի, Լեդի Գագայի և այլոց համար։
