Իզմիրում ՆԱՏՕ-ին պատկանող տարածքում ձայնային ռումբ է պայթեցվել (Տեսանյութ)
Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայի Իզմիր նահանգի Գյուլթեփեի շրջանում ՆԱՏՕ-ին պատկանող տարածքում հունիսի 22-ի առավոտյան անհայտ անձանց կողմից թողնված ձայնային ռումբ է պայթել, ձայնային ռումբի պայթյունից հետո շտապ դեպքի վայր են մեկնել մեծ թվով ոստիկաններ։
Պայթյունի հետեւանքով վնասվել է միայն ՆԱՏՕ-ի տարածքում գտնվող շինություններից մեկի պատը։
