«Շշով կտամ, պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք… ».Փաշինյանը՝Վահրամ Բաղդասրայնին
«Նորաթուխ պատգամավորները հեգնանքով էին խոսում փորձառու վարչապետի մասին: Չի կարելի քաղաքական ամբիոնից նման հեգնաքով գնահատականներ տալ, այստեղ կառավարության ծրագիր է, լիակատար…»,Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ իր խոսքն ուղղելով Ելք խմբակցության պատգամավորներին: Նրան ընդհատեց Ելք պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: «Վահրամ… Նիկոլ… Նիկոլ…»,-ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը փորձում էր սաստել մե՛կ Վահրամ Բաղդասարյանին, մե՛կ Նիկոլ Փաշինյանին: «Դու նորաթուխ չես, դու բավականին փորձառու ես»,-ասաց Բաղդասարյանը և մատ թափ տվեց Փաշինյանի վրա: Սակայն Փաշինյանը չեր հանդարտվում. «Նիկո՛լ, ասեցինք քո մասին չի, ինչի՞ ես բորբոքվում»,- Փաշինյանին դիմեց Բաբլոյանը: «Ո՞նց իմ մասին չի…»,-ասաց Փաշինյանը: Ինչին Բաղդասարյանը պատասխանեց. «Դե լավ, քո մասին ա…» «Շշով կտամ, պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք… »,-ասաց Փաշինյանը՝ նկատի ունենալով Բաղդասարյանին, ինչին վերջինս պատասխանեց. «Կարգի հրավիրեք էս երիտասարդին»: «Երիտասարդը դու ես»,-իր հերթին հետ չմնաց Փաշինյանը:
