Հուլիսի 6-ին ԱԺ արտահերթ նստաշրջան կհրավիրվի
Հուլիսի 6-ին տեղի կունենա ԱԺ արտահերթ նստաշրջան՝ ԱԺ 49 պատգամավորների նախաձեռնությամբ: Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանը: Նրա խոսքով, արտահերթ նստաշրջանի օրակարգում 2016 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունն է, ինչպես նաեւ պետական մարմինների մի շարք հաշվետվություններն ու հաղորդումները:
