Անամոթ ղժղժոց

Կամերային երաժշտական թատրոնի դերասանները բողոքի ակցիա են իրականացրել ԿԳՄՍ նախարարության շենքի առջև՝ ընդդեմ Երևանի պետական կամերային երաժշտական թատրոնը Հ․Պարոնյանի անվան պետթատրոնի հետ միացնելու՝ ԿԳՄՍՆ որոշման: Դերասաններն համառորեն կանգնել են պետության առջեւ ծառացած թիվ մեկ խնդրի լուծման համար եւ, ի վերջո, հերոսաբար հաղթել, նրանց համաձայնել է ընդունել ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը:
«Իրարամերժ բաներ են ասում, նախարարը մի բան է ասում, փոխնախարարը՝ ուրիշ: Երկու իրարամերժ ոլորտներ ունեն խնդիրներ, այդ խնդիրները մեկը մյուսի հաշվին ուզում են լուծել: Ինչու՞ երաժշտական ոլորտի խնդիրները փաթաթել թատերական ոլորտի վզին: Ինչո՞ւ մի ամբողջ թատրոն կործանել, որպեսզի երաժշտական խումբն ունենա փորձատեղի: Մեզ զրկում են մեր աշխատելու, ստեղծագործելու վայրից»,- ակցիայի ժամանակ լրագրողներին ասել է Պետական կամերային երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսոր Սամսոն Ստեփանյանը։

Ճիշտ նույն պահին, երբ մտավորականները ԿԳՍՄ շենքի առջեւ հերոսաբար մարտնչում էին, որ պետությունը չոչնչացներ իրենց ստեղծագործելու միջավայրը, մի քանի մետր վերեւ՝ Հյուսիսային պողոտայում Սյունիքի կալանավորված համայնքապետերի ազատ արձակման համար ստորագրահավաք էր իրականացվում: Մարդկանց, որոնք Սյունիքի , Հայաստանի, մեր հայրենիքի սահմանապահներն էին, 44-օրյա պատերազմից հետո էլ մինչ օրս չէին լքել իրենց դիրքերն ու զինվորի, խաղաղապահի, կամավորի հետ հայրենիքի պաշտպանությունն էին իրականացնում եւ այդպիսով խանգարում Փաշինյանի՝ Սյունիքը հանձնելու ծրագիրը: Որքան էլ ցավալի է՝ այդ ստորագրահավաքի վայրում, որտեղ մեծ պաստառներով փակցվել էին համայնքապետեր Առուշ Առուշանյանի, Մխիթար Զաքարյանի, Արթուր Սարգսյանի լուսանկարները, այդպես էլ որեւէ հեղինակավոր գործիչ չհայտնվեց՝ լինի մտավորական, արվեստագետ, մեկը, ում խոսքը հանրության որոշակի շրջանակներում կարող է ազդեցություն թողնել: Ձեզանից եւ ոչ մեկը անգամ այս ամենից հետո չհայտնվեց պետության, երկրի պաշտպանության համար իրականացվող միջոցառումներին, քանզի դուք խիստ զբաղված եք, ժամանակ չունեք եւ ձեր տեղի ու «միջավայրի» խնդիրն եք լուծում:
Օրերս մենք գրել էինք, որ այս մտավորականներին մեծ հաշվով քիչ է, իշխանությունը նրանց նկատմամբ էլ ավելի դաժան պետք է լինի,քանզի 44-օրյա պատերազմից հետո նրանք ծպտվեցին իրենց տներում եւ դուրս չեկան պայքարի՝ բացառությամբ մեկ կիսաակցիայի,նրանք ոչինչ չձեռնարկեցին :
Կոմֆորմիստները հայտարարեցին, թե իբր չեն միանում Հայրենիքի փրկության շարժմանը՝ զերծ մնալով քաղաքական շահարկումներից: Այս պարզունակ մարդիկ այդպես էլ չգիտակցեցին, որ ընթանում է ոչ թե քաղաքական, այլ հանուն հայրենիքի պայքար է: Իսկ հիմա եկել, դատարկ աղմկում են մի բանի համար, ինչին, իրապես, արժանի են: Այս մարդիկ հիմա էլ չեն հասկանում, որ մինչ իրենք անամոթաբար ղժղժում են սեփական աթոռի համար, մենք մաս-մաս երկիր ենք կորցնում :

Անի Սահակյան

դիտվել է 2729 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am