Վտանգավոր խաղ. ուր է տանում Փաշինյանը

Նիկոլ Փաշինյանը շարունակում է հակառուսական վտանգավոր խաղը, այն նորանոր երանգներ է ստանում, կարեւոր պաշտոնները հանձնում են հակառուսականներին, մեր տեղեկություններով՝ հատկապես վատ է ընդունվել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին ԱԱԽ քարտուղար նշանակվելու հնարավորությունը: Ամիսներ առաջ Վատիկանում նախկին դեսպան, նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան տեսանյութում հայտարարեց, թե ԱԺ նախագահը 2005 թվականից հանդիսանում է Թուրքիայի գործակալ և տարիներ շարունակ Թուրքիային վաճառել է Հայաստանի գաղտնիքները: Նրա խոսքով՝ երբ Հայաստանի ԱԱԾ-ն հայտնաբերել է Միրզոյան-Թուրքիա կապը, նրան պարտադրել է «դառնալ «двойной агент»»: Մինասյանը նաև ասվածն ապացուցող փաստաթղթեր էր հրապարակել: Ի պատասխան՝ Միրզոյանը մի թեթեւ սպառնաց, թե Մինասյանը պատասխան է տալու՝ սուտ մատնության համար, բայց ամիսներ են անցել, իսկ Մինասյանի դեմ իրավական որեւէ գործընթաց չի սկսվել, ինչը նշանակում է, որ նրա ասածները ճիշտ են: Եւ, ահա, Թուրքիայի գործակալը նշանակվում է մի պաշտոնի, որն ի պաշտոնե ուղիղ եւ սերտ կապի մեջ պետք է լինի ռուսական ծառայությունների հետ: Դեռեւս Արմեն Գրիգորյանի ԱԽՔ նշանակվելու առաջին ժամանակամիջոցում մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ ՌԴ-ն հրաժարվում է սորոսական Գրիգորյանին հասու դարձնել գաղտնի ինֆորմացիաներ եւ փաստաթղթեր, առավել եւս կատեգորիկ են տրամադրված թուրքական ագենտի նկատմամբ, ինչը կարող է տհաճ հետեւանքներ ունենալ պետության վրա: Բայց Փաշինյանն ամենեւին հետաքրքրված չէ երկրի շահով, նա իր նեղ-անձնական եւ քաղաքական հաշվարկներով է առաջնորդվում : ԱԱԽ-ն ըստ էության ինչպես Սերժ Սարգսյանի, այնպես էլ Փաշինյանի համար դարձել է քաղաքական գործարքի հանգույց, կամ էլ թիմից դուրսգրվածների հանգրվան:
Խնդիրն այն է, որ Միրզոյանի եւ Փաշինյանի հարաբերությունները մինչեւ պատերազմն արդեն անհարթ էին, Միրզոյանն իշխանություն վերցնելու հավակնություններ ուներ եւ իշխանության ներսում սեփական թիմն էր ձեւավորում: Ըստ մամուլի՝
հենց Արարատ Միրզոյանի այս պլանն է պատճառը եղել, որ պատերազմից անմիջապես հետո նա թիրախավորվել է Նիկոլ Փաշինյանի կողմից եւ նոյեմբերի 9-ի գիշերը դաժան ծեծի ենթարկվել:
Նույն շահերով տեղի ունեցավ նաեւ Արմեն Գրիգորյանի ԱԳՆ նախարարի առաջին տեղակալ նշանակելը, առաջիկա օրերին նա նախարար կնշանակվի: Նիկոլ Փաշինյանին այս նշանակմանը պարտադրել են գնալ իր սորոսական տերերը:
Առաջիկայում, երբ կձեւավորվի ապագա կառավարությունը նման աղմկոտ նշանակումներ եւս կլինեն:

Անի Սահակյան

դիտվել է 1595 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am