Փաշինյանը գծել է Սյունիքի հանձնման ծրագիրը

Հուլիսի 23-ին Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: ՊՆ-ն նաեւ տեղեկացնում է, որ հակազդող գործողությունների չի դիմել մինչև այն պահը, երբ Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել հայ դիրքապահների ուղղությամբ։
«Ադրբեջանական կողմի հերթական սադրանքի արդյունքում սկսված ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հրազենային թեթև վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ 3 զինծառայող։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,- նշվում է ՊՆ հաղորդագրությունում։
Օրերս էլ իրաիճակը թեժ էր Երասխի հատվածում, վերջին շաբաթների ընթացքում այստեղ զոհեր եւ վիրավորներ ունենք: Կարճ ասած՝ պատերազմը սահուն կերպով տեղափոխվել է Հայաստանի տարածք, թշնամին փորձում է շարունակել իր առաջխաղացումը, սրել իրավիճակը, գրավել ամբողջ Հայաստանը, առնվազն՝ կտրել Սյունիքն ու Հայաստանի ներքին կենսական ճանապարհները, ամենագլխավորը՝ Սյունիքն օկուպացնել:
Նրանք, ովքեր որոճում էին, թե Արցախը կհանձնելով կթեթեւանանք մեծ բեռից, թող վայելեն սեփական տգիտության արգասիքը: Թող պատրաստվեն, որ ինչպես 44 օր Նիկոլ Փաշինյանը անգործություն դրսեւորեց, որ Արցախը հանձնի, բառացիորեն նույնն անում է այսօր՝ Հայաստանի, նախեւառաջ Սյունիքի հանձնման հետ:

Բանակն այլեւս հիմնահատակ ոչնչացված է, պետական կառավարման համակարգը՝ բզկտված՝ ոչ ԱԳՆ-ն ղեկավար ունի, ոչ ՊՆ-ն, ոչ ԱԽ-ն քարտուղար, բարոյալքել և փսորել են հասարակությունը, տնտեսություն պարզապես չունենք: Իսկ Նիկոլ Փաշինյանը զբաղված է ոչ թե պետության անվտանգությունն ապահովելով, այլ քաղաքական ընդդիմախոսների վրա հարձակումներ իրականացնելով: Փաշինյանը զբաղված է ներքաղաքական եւ ներհասարակական դաշտի պառակտմամբ, որպեսզի ուշադրությունը շեղի հայ-ադրբեջանական սահմանից եւ ինչպես Արցախյան 44-օրյային ձգեց մինչեւ վերջին պահը ու տվեց Շուշին՝ հետո հերոսանալով, որ 25 հազար զինվորի կյանք է փրկել, այնպես էլ անում է հիմա: Ի դեպ, ըստ որոշ լուրերի՝ Փաշինյանի ծրագրի մեջ է մտել նաեւ Ստեփանակերտը, ամեն ինչ արել է, որ  Ստեփանակերտն էլ հանձնի, բայց տեղի եւ արտաքին ուժերի դիմադրությամբ նահանջել է այդ մտադրությունից:
Չի բացառվում, որ Փաշինյանը հիմա էլ Սյունիքի մասով պայմանավորվածություն ունի Ալիեւի հետ, որն ի դեպ կայացրել է ամիսներ առաջ ու խոստացել, որ նրան է նվիրելու Սյունիքը: Իսկ հիմա ընդամենը սրում են իրավիճակը սահմանին, որ հետո Փաշինյանը կարողանա իր ընտրազանգվածին ուղեղները լվանալ,թե Սյունիքը հանձնել է, որ փրկի մյուսներին:
Այնպես որ պատրաստ եղեք՝ երեկ Երասխում էր, այսօր՝ Գեղարքունիքում, վաղը կարող է լինել մեկ այլ տեղ, Նիկոլ Փաշինյանը թուրքին կարող է թողնել ընդհում մինչեւ Երեւան, որ իրականացնի իր սեւ գործը: Պատահական չէր ոստիկանության մեծածավալ օպերացիաները եւ զուգահեռ տարածվող տեղեկությունը, թե դիվերսիոն խումբ է ներթափանցել Հայաստան: Փաշինյանը շարունակելու է այսպես ահաբեկել հայ ժողովրդին, որ ինչպես արցախյան վերջին պատերազմին, հիմա էլ որոշ խմբեր հրապարակային խնդրեն Սյունիքը թուրքին հանձնել: Սա է հողատուի ծրագիրը եւ այն արդեն ընթացքի մեջ է:

Անի Սահակյան

դիտվել է 1628 անգամ
Լրահոս
Արագածոտնի մարզում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավորներից մեկը Վարդան Մալխասյանն է Ներհանրային երկխոսությունը՝ որպես հասարակության պառակտումը հաղթահարելու միակ ելք․ Հովհաննիսյան Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Նիկոլ Փաշինյանը կրկին SMS-ներ է ուղարկե՞լ․ «Հրապարակ» ՌԴ զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան․ «Հրապարակ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am