Հայտնի է զորակոչի անցկացման գործընթացի թափանցիկության հարցերով հանձնաժողովի նիստի օրը
2017թ. ամառային զորակոչի անցկացման գործընթացի թափանցիկության և օրինականության ապահովման, զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումներում և բողոքներում բարձրացված հարցերի արագ լուծման նպատակով ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովի առաջին նիստը կկայանա ս.թ. հունիսի 26-ին, ժամը 10.00-ին:
