Հրաչյա Հակոբյանն ինքն է ցանկացել արքայազնի դերը տանել. Անահիտ Կիրակոսյան (video)
Բացարձակ տարբեր թատրոններ են՝ տարբեր ձեռագրերով, սկսած շենքային պայմաններից: Այս մասին յաօսր՝ հուլիսի 23-ին, ԿԳՄՍ նախարարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նշեց Պետական կամերային երաժշտական թատրոնի դերասան Անահիտ Կիրակոսյանը՝ անդրադառնալով նրան, որ ԿԳՄՍՆ-ն մտադիր է Պետական կամերային երաժշտական թատրոնը միացնել Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնին, իսկ Կամերային թատրոնի շենքը տրամադրել Սիմֆոնիկ նվագախմբին՝ փորձերի համար:
