Ո՞վ է Հրաչյա Հակոբյանը, հետո՞ ինչ, որ պատգամավոր է, էնքան փալաս պատգամավորներ կան. Սամսոն Ստեփանյան (video)
ԿԳՄՍ նախարարի հետ հանդիպումը մեզ չի կարող հոգացնել, որովհետեւ մենք համաձայն չենք նախարարության կողմից առաջարկվող լուծման հետ: Այս մասին նախարար Վահրամ Դումանյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Պետական կամերային երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսոր Սամսոն Ստեփանյանը:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ ոլորտի մասնագետներից նման կարծիքի հետ համաձայնած լինի այժմ ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, Ստեփանյանը արձագանքեց. «Ո՞վ է Հրաչյա Հակոբյանը: Ես չեմ ճանաչում ոչ տենց պատգամավոր, ոչ էլ տենց դերասան, այնպես որ եկեք հարցը դնենք մի կողմ: Պողոսը ինչ-որ բան է ասում, ո՞վ է Պողոսը: Հետո՞ ինչ, որ պատգամավոր է, էնքան փալաս պատգամավորներ կան»:
