Պատերազմը շենքի համար է, որ շենքը վաճառեն. չէինք սպասում, որ այսպես կհարվածեն. Սամսոն Ստեփանյան (video)
Կամերային երաժշտական թատրոնի դերասաններն այսօր՝ հուլիսի 23-ին բողոքի ակցիա են իրականացնում նախարարությունների շենքի առջեւ: Նրանք բողոքում են ԿԳՄՍ նախարարության որոշման դեմ, որով կամերային երաժշտական թատրոնը մտադիր են միացնել Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնին, իսկ Կարեային թատրոնի շենքը տրամադրել սիմֆոնիկ նվագախմբին:
