ՀՀ կառավարության ծրագիրն ընդունվեց
ՀՀ կառավարության 2017-2022 թվականների գործունեության ծրագիրն ԱԺ-ում դրված քվեարկությամբ ընդունվեց: Պատգամավորների 64 կողմ, 31 դեմ եւ 0 ձայների հարաբերակցությամբ խորհրդարանը հավանության արժանացրեց Կարեն Կարապետյանի կառավարության ծրագրին: Դեմ քվեարկեցին «Ելք» եւ «Ծառուկյան» պատգամավորական խմբակցությունների պատգամավորները:Հիշեցնենք, որ հունիսի 21-ի քննարկումները բավական բուռն են անցել: Հարցի քննարկումն ընդհատվել էր մտքերի փոխանակության փուլում: Կառավարության ծրագիրը խորհրդարանին ներկայացրել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
