Ժողովրդի թիվ մեկ խնդիրն այն չէ,թե ով է լինելու վարչապետը 2018-ին. Կորյուն Նահապետյան
«Կառավարության 2017 թվականի ծրագիրը էապես տարբերվում է նախորդող բոլոր կառավարությունների ներկայացրած ծրագրերից՝ թե՛ բովանդակությամբ, թե՛ հստակությամբ, և թե՛ գերակայություններն ու առաջնահերթությունները իրականացնելու հստակ ժամկետներով», - այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը :
«Կառավարության ծրագիրը համընդգրկուն է։Քաղաքական ճաշակի խնդիր է՝ ինչ ծավալ պետք է ունենա կառավարության ծրագիրը, յուրաքանչյուր կառավարություն ինքն է որոշում ծավալը, բայց, ըստ էության, կառավարության համար առաջնահերթ է, թե ինչպես է ձևակերպվում իր առաջնահերթություններն ու գերակայությունները», - նշեց ՀՀԿ-ական պատգամավորը։
«Իրականում, կառավարության այս ծրագիրն ունի այն ռեսուսները, այն միջոցները, որոնք անհրաժեշտ են Հայաստանին՝ առաջիկա տարիներին լրջագույն ձեռքբերումներ ունենալու համար։Իսկ, ըստ էության, ժողովրդի համար թիվ մեկ խնդիրն այս ծրագրի արդյունքում իր կենսամակարդակի բարելավումն է, այլ ոչ թե այն հարցը, թե ով է լինելու վարչապետը 2018 թվականին», - հավելեց Կ. Նահապետյանը։
