Նիկոլի լիսկայապետությունը

Նիկոլ Փաշինյանն անթաքույց քաղաքական հետապնդում է իրականացնում քաղաքական ընդդիմադիրների նկատմամբ, բանտերով լցնում Սյունիքի սահմանապահ համայնքապետերին, մինչդեռ իր թիմի իրական հանցագործներն ազատ ֆռֆռում ու մի բան էլ պաշտոն են ստանում:

Վերեջրս Սյունիքում տեղի ունեցած հերթական արյունալի միջադեպի հերոսները շաբաթից ավել է փախած են, երեկ Քննչական կոմիտեն տեղեկարեց, որ հետախուզում է հայտարարվել նրանցից մեկի՝ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու նկատմամբ: Հիշեցնենք, որ հուլիսի 14-ի գիշերը, ըստ ՔԿ-ի, Գորիսում կրակոցներ են հնչել, երկու հոգի (հրազենային և ծակած-կտրած վնասվածքներով) տեղափոխվել է հիվանդանոց։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, ապօրինի կերպով հրազեն պահելու, փոխադրելու կամ կրելու, խուլիգանության հոդվածներով։
Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի («Լիսկա») ու ներկա մարզպետներ Մելիքսեթ Պողոսյանի բարեկամների միջև։

Վիրավորներից մեկը՝ Հ․ Վարդանյանը, ներկա մարզպետի որդու՝ Կարենի ընկերն է, մյուսը՝ Մելիքսեթ Բարսեղյանը, նախկին մարզպետի աներորդին է։ Ըստ մամուլի՝ դեպքի մասնակիցների թվում են եղել նաև Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրանը, և Մելիքսեթ Պողոսյանի որդին՝ Կարենը։ Ավելին՝ վերջինս է ժամադրել հակառակորդ կողմին եւ մի քանի րոպե զրույցից հետո մեքենայից հանել զենքն ու կրակել:

Դեպքից անցել է մոտ երկու շաբաթ, բայց պոտենցիալ հանցագործները չկան, մարզպետի որդու նկատմամբ հետախուզում է հայտարարվել, իսկ ինքը՝ մարզպետը շարունակում է պաշտոնավարումը, ըստ ամենայնի, հովանավորչություն տարածելով որդու կատարած զանցանքների նկատմամբ:
Երբ Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ Սյունիքում հայտնի մարզպետի հարազատների մասնակցությամբ նման միջադեպեր էին տեղի ունենում, այն ժամանակվա թիվ մեկ ընդդիմադիր լաչառ Նիկոլ Փաշինյանը ձայնը գցում էր գլուխը, թե Սյունիքում բանդա է գործում, որ Հայաստանը դարձել է բդեշխապետություն, եւ յուրաքանչյուր մարզպետ իր տարածքի բդեշխն է, ինչ ուզում անում է: Փաստն այն է, որ նոր Հայաստանում թայֆայական մտածողության ավանդույթները շարունակվում են եւ անգամ ձեւական պատժվողներ չկան, ինչպես նախկինում:

Ճիշտ հակառակը՝ մարզպետ Պողոսյանը, փաստացի, թաքցնում է որդուն արդարադատությունից, այլապես դեպքի հենց առաջին օրը կբռներ ականջից եւ կներկայացներ իրավապահների դատին: Չնայած մյուս կողմից՝ իշխանական <հանցագործները> նման պարագայում երկար չեն մնում կալանքի տակ եւ որոշ ժամանակ անց ազատ են արձակվում, բայց կրկնում ենք՝ թեկուզ ձեւական պատժի ինստիտուտը Սյունիքում այլեւս վերացել է:

Հիշեցնենք, որ երկու տարի առաջ էլ Վայոց Ձորի այն ժամանակվա մարզպետ Տրդատ Սարգսյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը եւս մնացել է անպատիժ: Ծեծված գնդապետ Մխիթարյանը մինչ օրս կոմայից դուրս չի գալիս, փոխարենը, ըստ մամուլի, միջադեպի գլխավոր հերոս Տրդատ Սարգսյանը սրընթաց վեր է սլանում իր կարիերայի սանդուղքներով, նա այս ընտրություններին ՔՊ ցուցակով պատգամավոր է ընտրվել եւ, ըստ էության, իր բռնարարքները կտեղափոխի խորհրդարան:

Նույնը բարձր տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանի եւ լրագրող Փայլակ ֆահրադյանի մասնակցությամբ միջադեպը, նախարարը բռնություն էր գործադրել լրագրողի նկատմամբ, դա ֆիքսել էին սրճարանի տեսախցիկները, մինչդեռ Արշակյանին պատժելու փոխարեն նրան բարձրացրել են խորհրդարանի օթյակ՝ փոխխոսնակի պաշտոնին:

Անի Սահակյան

դիտվել է 1565 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am