ԱՄՆ-ը հիշեցրել է ԼՂ կարգավորման սկզբունքները
«Մենք կողմերին կոչ ենք անում խուսափել իրավիճակի սրացումից և խրախուսել շփման գծում ու Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանին լարվածության նվազմանն ուղղված միջոցների անհապաղ քննարկումը։
ԱՄՆ-ն կշարունակի ինտենսիվ կերպով համագործակցել կողմերի հետ։ Հակամարտության արդարացի կարգավորումը պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի վրա, որը ներառում է Հելսինկյան ամփոփիչ ակտը։ Մասնավորապես, ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության ու ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքների վրա»,- ասվում է հայտարարության մեջ։
