«Վլադիմիր, Վլադիմիրովիչ, ի՞նչ ասաց Ալիևը». Մոսկվան՝ Երևան-Բաքու գծի վրա

Երեկ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, և ինչպես պարզվում է Կրեմլի տարածած մամլո հաղորդագրությունից՝ Փաշինյանի նախաձեռնությամբ:

ՀՀ Կառավարության հաղորդմամբ՝ կողմերը հանգամանալից քննարկել են տարածաշրջանին վերաբերող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է կատարվել Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին, մասնավորապես, գերիների վերադարձի խնդրին և տարածաշրջանային ճանապարհների վերագործարկմանը: Ըստ պաշտոնական Երևանի, Փաշինյանն ընդգծել է խաղաղության և կայունության պահպանության առումով Ռուսաստանի առանցքային դերակատարումը: Կողմերը շեշտել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեության կարևորությունը:

Իսկ պաշտոնական Կրեմլը մանրամասներ չի հաղորդել Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցից, որը կայացել է Ադրբեջանի նախագահի՝ այս շաբաթ Մոսկվա կատարած այցից հետո։ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի մասին Կրեմլի հաղորդագրությունում նշված է ընդամենը այսքանը, որ քննարկվել են հայ-ռուսական առևտրատնտեսական համագործակցության, էներգետիկ, հումանիտար և այլ հարցեր: «Քննարկվել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակը: Անդրադարձ է կատարվել նաև տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման հարցերին»:

Հետաքրքիր է, որ ՀՀ կառավարության տարածած մամլո հաղորդագրությունում Լեռնային Ղարաբաղի մասին հիշատակում չկա, մինչդեռ Կրեմլը հատուկ շեշտել է:
Մյուս տարօրինակ պահը, որ ռուսական կողմը որոշել է ցույց տալ՝ դա այն է, որ Փաշինյանն է զանգել Պուտինին: Այսինքն, Պուտին-Ալիև հանդիպումից 2 օր անց՝ Փաշինյանն է փորձել հասկանալ, թե ինչ են խոսել Պուտինն ու Ալիևը: Այսինքն, եթե Փաշինյանը չզանգեր՝ Պուտինը հնարավոր է հարկ էլ չէր համարի նրան տեղեկացներ Ալիևի հետ բանակցությունների մանրամասների մասին:

Հավանաբար, Փաշինյանը Պուտինին հարցրել է՝ «Վլադիմիր, Վլադիմիրովիչ, ի՞նչ ասաց Ալիևը...»:

Երեկ Մոսկվան շարունակեց շոշափել Ռուսաստանի դերակատարության և Հայաստան-Ադրբեջան սահմանին լարվածության թեմանները:

Ռուսաստանին մտահոգում է Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի ցանկացած լարվածություն, հայտարարել է արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան, ընդգծելով, որ Մոսկվան առանձնահատուկ ջերմ հարաբերություններ ունի թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ։ «Իհարկե, նման միջադեպերը խիստ բացասաբար են ազդում տարածաշրջանային իրավիճակի վրա, խոչընդոտում են երկու երկրների միջև երկխոսությանը և հանգեցնում աններելի կորուստների՝ բնակչության շրջանում», - ասել է նա։

Զախարովան կրկնել է Մոսկվայի դիրքորոշումը, թե լարվածությունը պետք է հարթվի բացառապես քաղաքական և դիվանագիտական ճանապարհով: «Չափազանց կարևոր է զերծ մնալ առճակատման հռետորաբանությունից և ուժային մեթոդներից: Փոխադարձաբար ընդունելի փոխզիջումներ փնտրելու համար անհրաժեշտ է համակարգված, քրտնաջան աշխատանք: Մենք երկու կողմերին հենց դրան ենք տրամադրում», -նշել է Զախարովան, ընդգծելով՝ լարվածությունը թուլացնելու համար անհրաժեշտ է օր առաջ սկսել սահմանազատման ու սահմանագծման աշխատանքները։
«Մենք պատրաստ ենք աջակցել այս ջանքերին մեր քարտեզագրական տեղեկատվության միջոցով: Ռուսական կողմը պատրաստել է մի շարք փաստաթղթեր, որոնք կարող են քննարկումներին կառուցողական ընթացք տալ», - ասել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակը: Զախարովայի խոսքով, այժմ այս թեմայի շուրջ շփումներ են ընթանում ԱԳՆ-ի և ՊՆ-ի, ինչպես նաև երեք երկրների սահմանային ծառայությունների միջև:

Հիշեցնելով, որ անվտանգության հարցն առանցքային էր այս ամսվա սկզբին Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի, հետո էլ՝ Ադրբեջանի նախագահի հետ Վլադիմիր Պուտինի վերջին հանդիպումներում, Զախարովան ընդգծել է՝ երեք առաջնորդներն էլ, չնայած խնդիրների բարդությանը և մասշտաբայնությանը, հաստատել են իրենց հավատարմությունը նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի պայմանավորվածությունների հետևողական և համապարփակ իրականացմանը:

Հետաքրքրականն այն է, որ թեև Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորները դեռ չեն հեռացել մեր երկրի տարածքից, սակայն Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը հույս է հայտնել՝ հանդիպումները շուտով կսկսվեն։

«Հուսով ենք, որ մոտ ապագայում խումբը կվերսկսի նիստերը, ինչը թույլ կտա անցնել համատեղ ենթակառուցվածքային նախագծերի փուլային իրականացմանը, որոնք լիովին համապատասխանում են Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև ամբողջ Հարավային Կովկասի շահերին», - ասել է Զախարովան:

Այսինքն, ՀՀ տարածքից ադրբեջանական բանակի հեռացման հարց չկա էլ, մինչդեռ Մոսկվան ակնկալում է, որպեսզի վերսկսվեն եռակողմ բանակցությունները՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև...

Կրեմլը տանում է իր գիծը. իր հովանու տակ գոյություն ունեցող ձևաչափը պետք է շարունակի գործել՝ չնայած Ադրբեջանի իշխանության սադրիչ քաղաքականությանը՝ Հայաստանի ինքնիշխան տարածքների դեմ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3194 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am