Սեպտեմբերին Փաստաբանների պալատի նախագահի ընտրությունը լարված կլինի
Սեպտեմբերին Փաստաբանների պալատում սպասվում են նախագահի ընտրություններ։ Դատելով փետրվարին կայացած ՓՊ խորհրդի ընտրություններից՝ այս անգամ ևս թեժ մրցակցություն և լարվածություն կլինի ՓՊ ներկա նախագահ Արա Զոհրաբյանի և նախկին նախագահ Ռուբեն Սահակյանի թիմերի միջև։ Արա Զոհրաբյանը կառաջադրի իր թեկնածությունը, իսկ թե ով կլինի նրա մրցակիցը, դեռ հայտնի չէ։ Օրերս «Հրապարակ»-ի թղթակիցը զանգահարել էր Ռուբեն Սահակյանին՝ պարզելու, թե արդյոք առաջադրվելու է ՓՊ նախագահի ընտրություններում, սակայն նա հայտարարել էր․ ««Հրապարակին» ոչինչ չեմ ասում, ես գիտեմ, թե ում պատվերն եք կատարում»։
