Բունդեսթագը Ինջիրլիքի ռազմաբազայից զինվորներին հետ կանչելու որոշում է ընդունել
Ինչպես հաղորդում է Deustche Welle-ն, 569 պատգամավորից 461 կողմ, 85 դեմ և 23 ձեռնպահ ձայներով Գերմանիայի Բունդեսթագը պատգամավորների ձայների մեծամասնությամբ որոշում է ընդունել հետ կանչել զինվորներին թուրքական Ինջիրլիքի ռազմաբազայից: Պատմության մեջ առաջին անգամ գերմանական բանակը իր զինվորներին դուրս է բերելու ՆԱՏՕ-ի անդամ երկրի ռազմաբազայից և տեղափոխելու է մեկ այլ՝ ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երկրի ռազմաբազա: Ծրագրվում է մինչև սեպտեմբեր Ինջիրլիքում գտնվող 260 գերմանացի զինվորներին, վեց Tornado տեսակի հետախուզական ինքնաթիռները, ինչպես նաև վառելիքի լիցքավորման ինքնաթիռները տեղափոխել Հորդանանի Ազրաք քաղաքում գտնվող ռազմաբազա:
